«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է 2012թ-ի նոյեմբերի 28-ին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի թիվ 1/1239Ա որոշմամբ, որի համաձայն Ընկերությունը տեղաբաշխման է ներկայացնում թվով 600 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, յուրաքանչյուրը 10,000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով:

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է բաց տեղաբաշխման միջոցով, որը կսկսվի դեկտեմբերի 5-ին և կտևի մինչև դեկտեմբերի 18-ը:

Որպես թողարկման կազմակերպիչ, տեղաբաշխող և հաշվարկային բանկ հանդես է գալիս «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն:

Պարտատոմսերի ազդագրին կարելի է ծանոթանալ ՙԱՐՑԱԽ ՀԷԿ՚ ԲԲԸ-ի կամ ՙԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ի գրասենյակներում, ինչպես նաև վերջիններիս պաշտոնական կայքերից` համապատասխանաբար www.artsakhhek.am և www.armswissbank.am հասցեներով:

ԱՐՑԱԽ ՀԷԿ ԲԲԸ-ի պարտատոմսերի ազդագիրը
Պարտատոմսերի բաց տեղաբաշխման կարգը
Պարտատոմսերի ձեռք բերման հայտ ֆիզիկական անձանց համար
Պարտատոմսերի ձեռք բերման հայտ իրավաբանական անձանց համար