«ԹՐՂԻ-2» ՓՈՔՐ ՀԷԿ-Ի ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

2012թ. հունվարի 5-ին տեղի է ունեցել «Թրղի-2» փոքր ՀԷԿ-ի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների Նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը:Նախագահներին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք:

«Թրղի-2»-ի հանդիսավոր բացումը խորհրդանշող`կարմիր ժապավենի կտրման արարողությունն իրականացրեցին ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար, «ԱրցախՀԷԿ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ս. Թևոսյանը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանը:

«Թրղի-2» ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը կազմում է 5.95 ՄՎտ: Միջին տարեկան էլեկտրաէներգիայի արտադրանքը կկազմի 24 մլն կՎտ/ժ:

«Թրղի-2» ՓՀԷԿ-ում տեղադրված են չեխական արտադրության 2 հիդրոտուրբին 2.95ՄՎտ հզորությամբ, յուրաքանչյուր ՀԷԿ հագեցված է ժամանակակից ավտոմատիկայի և կառավարման համակարգերով, ինչը հնարավորություն է տալիս կառավարել կայանը համակարգիչով, ընդամենը մեկ օպերատորի միջոցով:

«Մատաղիս-1» և «Մատաղիս-2» կայանները պլանավորվում է շահագործման հանձնել 2012թ. առաջին եռամսյակում. «Թրղի-3» փոքր ՀԷԿ-ի աշխատանքները գտնվում են նախագծային փուլում:

«Թրղի» և «Մատաղիս» կասկադների շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո «Արցախ ՀԷԿ»-ը  կապահովի տարեկան 220 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիայի արտադրություն: