27.12.2011թ.-ից «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ հասարակ անվանական բաժնետոմսերի երրորդ թողարկումը ևս ցուցակվում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի բաժնետոմսերի երկրորդային /B/ ցուցակում:
Լրացուցիչ տեղաբաշխված 3,287,926 հատ բաժնետոմսերի ցուցակումը իրականացվել է նախկինում տեղաբաշխված և ցուցակված թվով 7,362,074 հատ բաժնետոմսերի հետ միասնական կարգով:
Ներկայումս կարգավորվող շուկայում առևտրի թույլատրված են Ընկերության թվով 10,650,000 հատ բաժնետոմսեր, որոնց շնորհված է 00AHEKS10KR3 տարբերակիչ ծածկագիրը:
Բաժնետոմսերի երկրորդային շուկայի իրացվելիության ապահովման նպատակով «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն շարունակելու է իրականացնել Ընկերության բաժնետոմսերի առքի և վաճառքի ամենօրյա պարտադիր գնանշումներ` հանդես գալով որպես շուկա ստեղծող: