11.05.2011թ.-ից «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ հասարակ անվանական բաժնետոմսերի երկրորդ թողարկումը ևս ցուցակվում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի բաժնետոմսերի երկրորդային /B/ ցուցակում:

Լրացուցիչ տեղաբաշխված 1,400,000 հատ բաժնետոմսերի ցուցակումը իրականացվել է նախկինում տեղաբաշխված և ցուցակված թվով 5,692,074 հատ բաժնետոմսերի հետ միասնական կարգով:

Ներկայումս կարգավորվող շուկայում առևտրի թույլատրված են Ընկերության թվով 7,362,074 հատ բաժնետոմսեր, որոնց շնորհված է 00AHEKS10KR3 տարբերակիչ ծածկագիրը:

Բաժնետոմսերի երկրորդային շուկայի իրացվելիության ապահովման նպատակով «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն շարունակելու է իրականացնել Ընկերության բաժնետոմսերի առքի և վաճառքի ամենօրյա պարտադիր գնանշումներ: