«Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերությունը հայտարարում է մրցույթ Ընկերության 2017 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք ունեն ավելի քան 3 տարվա գործունեություն ֆինանսական աուդիտի բնագավառում (ընդ որում, մրցույթում նախապատվությունը կտրվի միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական ընկերություններին):
Մրցույթի մասնակիցները պետք է նաև ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը.
ա) աուդիտի ընդգրկման բնագավառները,
բ) աուդիտն իրականացնող խմբի աշխատանքների աշխատանքային փորձն ու որակավորումը
գ) աուդիտի անցկացման ժամկետներն առաջին այցելությունից մինչև վերջնական եզրակացության տրամադրումը,
դ) աուդիտի իրականացման ընդհանուր գինը ներառյալ հարկերը և այլ ծախսերը
Մրցույթով հաղթող ճանաչված ընկերությունը պարտավորվելու է «Աուդիտորական եզրակացություն» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը տրամադրել Ընկերությանը հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ոչ ուշ, քան 2018 թվականի ապրիլի 1-ը:
Աուդիտը պետք է իրականացվի ՀՀ և միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:
Մրցութային առաջարկները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացվեն Ընկերությանը ոչ ուշ, քան 2017 թվականի մարտի 13-ը, երկու կնքված ծրարներով:
Մրցույթի հաղթողը որոշվում է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ Բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ, ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 25 ա
հեռ. (0479) 94-28-58 e-mail: artsakhhek@mail.ru