Ընկերություն

«ԱՐՑԱԽՀԷԿ» ԲԲԸ

Իր դրվածքային հզորությամբ ԼՂՀ խոշորագույն հիդրոէլեկտրաէներգիա արտադրող ընկերությունն է, որը արտադրության գործընթացում օգտագործում է բացառապես վերականգնվող աղբյուրներ` մատակարարելով մաքուր և անվտանգ էներգիա:

Ներկայումս «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ դրվածքային հզորությունը կազմում է 71.7 ՄՎտ` ներառելով «Սարսանգ» ՀԷԿ-ինը` 50 ՄՎտ (2 տուրբին, 25-ականՄՎտհզորության),  «Թրղի-1» ՓՀԷԿ-ինը՝ 3 ՄՎտ (3 տուրբին, 1-ական ՄՎտ հզորության), «Թրղի-2» ՓՀԷԿ-ինը՝ 5.9 ՄՎտ (2 տուրբին, 3-ական ՄՎտ հզորության), «Թրղի-3» ՓՀԷԿ-ինը՝ 5.0 ՄՎտ (2 տուրբին, 3-ական  ՄՎտ հզորության): «Մատաղիս-1» ՓՀԷԿ-ինը 4,8 ՄՎտ (3 տուրբին 1.6 մվտ հզորության) և «Մատաղիս-2» ՓՀԷԿ-ինը  3.0  ՄՎտ հզորության (3 տուրբին 1-ական ՄՎտ հզորության):

Քանի, որ Սարսանգի հիդրոկայանը ԼՂՀ տարածքում ամենահզորն է, հետևաբար նա հանդիսանում է Հանրապետության հուսալի ու անխափան էլեկտրաէներգիայի մատակարարման հիմքը:

Ելնելով դրանից, հաշվի առնելով կայանի հիդրոագրեգատների գործարանային ճնշումածախսային բնութագրերը, ավելի քան 37 տարվա շահագործման վերլուծությունը էլեկտրաէներգիայի ամենաարդյունավետ արտադրությունը ապահովվում է տարվա կտրվածքով ջրամբարում ջրի վերին մակարդակի նիշը  692-718 մ տատանումների դեպքում:

Նոր կայանների շահագործման հետ զուգահեռ, վերացնելով իհայտ եկած թերացումներն ու բացթողումները, տարեց տարի ավելանում է նրանցից յուրաքանչյուրում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները:

«Սարսանգ» ՀԷԿ-ի ավելի արդյունավետ աշխատելու (ջրի տեսակարար ծախսը նվազեցնել), նրանում ավելի մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա արտադրելու համար 2015թ. Մենք նախանշել ենք որպես հիմնական անցումային տարի ու Սարսանգի ջրամբարում ջրի վերին մակարդակի նիշը բարձրացնելով կուտակել ենք հետագայի համար անհրաժեշտ համապատասխան ջրային պաշարներ, այստեղ նշենք, որ 2015թ. Տարեվերջին Սարսանգի ջրամբարում ջրի վերին մակարդակի նիշը եղել է 706,65մ ու 327,90մլն մ3 ջուր, նախորդ տարվա 699,72մ ու 262մլն մ3 –ի փոխարեն կամ 65.9մլն մ3 ջուր ավել և դա այն դեպքում, երբ 2013թ. Թարթառ գետի ջրհոսքը ամենացածրերից է եղել վերջին 15 տարիներիը նթացքում:

Հիմք ընդունելով 1996-2015թ.թ. Թարթառ գետի միջին տարեկան ջրհոսքը (488,0 մլնմ3) «ԱրցախՀԷԿ» ԲԲԸ-ն շահագործման մեջ գտնվող կայաններում:

Դա այն դեպքում, որ 2016թ. Նախատեսում ենք Սարսանգի ջրամբարում լրացուցիչ կուտակել ևս 8.0 մլն մ3 ջուր, տարեվերջին ջրամբարում ջրի մակարդակի վերիննիշը հասցնելով 707.48մ-ին:

2016թ. «ԱրցախՀԷԿ» ԲԲԸ-ն հիդրոկայաններում նախատեսվում է արտադրել 184.50 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, որից 104.89 մլն կՎտ ժամ «Սարսանգ» ՀԷԿ-ում , 10.53մլն կՎտ ժամ «Թրղի-1» ՓՀԷԿ-ում, 17.93 մլն կՎտ ժամ«Թրղի-2» ՓՀԷԿ-ում,14.34 մլն կՎտ ժամ«Թրղի-3» ՓՀԷԿ-ում,23.69 մլն կվտ ժամ «Մատաղիս-1» ՓՀԷԿ-ումև 13.11 մլն կՎտ ժամ«Մատաղիս-2» ՓՀԷԿ-ում:

Նշենք, որ 2016թ. հունվար-ապրիլ ամիսներին նախատեսվում էր բոլոր հիդրոկայաններում արտադրել 69.23 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, սակայն փաստացի արտադրվելէ 70.86 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

Բացի գործող հզորությունների շահագործումից «ԱրցախՀԷԿ» ԲԲԸ-ն ԼՂՀ տարածքում շարունակում է իրականացնել նոր փոքր ՀԷԿ-երի շինարարության աշխատանքներ: «Թրղի-1» ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցից վերև կառուցվում է «Թրղի-4» ՓՀԷԿ-ը 0.76 ՄՎտ հզորությամբ ու 3.46 մլն կՎտ ժամ միջին տարեկան արտադրանքի հնարավորությամբ: «Թրղի-4» ՓՀԷԿ-ի գործարկումից հետո Թրղի-1.2.3 ՓՀԷԿ-երում լրացուցիչ կարտադրվի տարեկան 11.94 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա;

Սկսվել է նաև «Լեվ-1» ՓՀԷԿ-ի շինարարությունը, որի դրվածքային հզորությունը կազմում է 7.0 ՄՎտ , իսկ էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրանքը կլինի  37.0  մլն կՎտ ժամ:

Նշված ՓՀԷԿ-երի գործարկումից հետո «ԱՐՑԱԽՀԷԿ» ԲԲԸ-ն հիդրոկայանների ընդհանուր դրվածքային հզորությունը կկազմի 79,46 ՄՎտ և նրանցում տարեկան կարտադրվի մինչև  235 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

ՀԷԿ-երի շինարարության ծրագրերը ֆինանսավորվում են բաժնետոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցների և փոխառությունների հաշվին: Ընկերությունը առաջին անգամ իր բաժնետոմսերը հանրությանն առաջարկել է  2009թ-ին:

Ընդհանուր առմամբ, Ընկերությունը կազմակերպել է բաժնետոմսերի 3 հրապարակայի նտեղաբաշխում.

I –  Բաժնետոմսերի առաջին հրապարակային  առաջարկի միջոցով 2009 թվականին Ընկերությունը տեղաբաշխել է 862.074 հատ բաժնետոմսեր, ֆինանսական շուկայից ներգրավելով 905.177.700 ՀՀ դրամ ծավալով դրամական միջոցներ:

II – երկրորդ  հրապարակային առաջարկը  տեղի է ունեցել 2010 թվականին,  արդյունքում տեղաբաշխվել է 1.400.000 հատ բաժնետոմս, ներգրավված  դրամական միջացների ծավալը կազմել է 1.554.000.000 ՀՀ դրամ :

III – 2011 թվականին բաժնետոմսերի երրորդ  առաջարկի միջոցով տեղաբաշխվել է թվով 3.287.926  հատ բաժնետոմս, արդյունքում  Ընկերություն կողմից ներգրավված միջացների ծավալը կազմել է 3.649.597.860 ՀՀ դրամ

Նշված բաժանորդագրումների արդյունքում Ընկերության կանոնադրական կապիտալն աճել է  5 մլրդ 550 մլնդրամով՝ և այսօր կազմում է 10 մլրդ 650 մլնդրամ։
Կանոնադրական կապիտալի կառուցվածքը 31.12.18թ. դրությամբ ունի հետևյալ տեսքը`

  • «Մ. Էներգոինվեստ» ՓԲԸ 3 856 834 բաժնետոմս, որը կազմում է Ընկերության կանոնադրական կապիտալի 36,2%-ը
  • «Մուլտիկոնտինենտալ դիստրիբյուշն» ՍՊԸ 1 781 348 բաժնետոմս, որը կազմում է Ընկերության կանոնադրական կապիտալի 16,7%-ը
  • Ուղուռլյան Ժոզեֆ 1 262 901 բաժնետոմս , որը կազմում է Ընկերության կանոնադրական կապիտալի 11,9%-ը
  • «ԿԳԱԼ Նյու Ֆրոնթայրս» ՍՊԸ 1 069 125 բաժնետոմս, որը կազմում է Ընկերության կանոնադրական կապիտալի 10%-ը
  • Այլ բաժնետերեր 2 679 792 բաժնետոմս, որը կազմում է Ընկերության կանոնադրական կապիտալի 25,2%-ը

Այսպիսով, Ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 1200 և ավելի բաժնետեր՝աշխարհի 10 երկրներից։

Ընկերության բոլոր բաժնետոմսերը շրջանառվում են Հայաստանի ֆոնդային բորսայի երկրորդային` B ցուցակում։ Ընկերության բաժնետոմսերի իրացվելիությունն ապահովում է «Արմսվսիբանկ» ՓԲԸ-ն, որն ապահովում է բաժնետոմսերի առուվաճառքի ամենօրյա գնանշումները: «Արմսվիսբանկ»-ը հանդիսանում է նաև «ԱրցախՀԷԿ»-ի բաժնետոմսերի տեղաբաշխողն ու հաշվարկային բանկը:

 

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի դրվածքային հզորություն` 79.5 ՄՎՏ
Սարսանգ ՀԷԿ50 ՄՎՏԹրղի-1 ՀԷԿ3 ՄՎՏԹրղի-2 ՀԷԿ5.9 ՄՎՏԹրղի-3 ՀԷԿ5 ՄՎՏԹրղի-4 ՀԷԿ0.8 ՄՎՏ
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ արտադրության ծավալն ըստ տարիների
2011թ․104.2 մլն կՎտ/ժ2012թ.133.2 մլն կՎտ/ժ2013թ.142.6 մլն կՎտ/ժ2014թ.166.4 մլն կՎտ/ժ2015թ.140.3 մլն կՎտ/ժ2016թ.191.8 մլն կՎտ/ժ2017թ.181.4 մլն կՎտ/ժ2018թ.190.8 մլն կՎտ/ժ2019թ.184.9 մլն կՎտ/ժ