Ընկերության պատմություն

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընկերությունը հիմնադրվել է ԱՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 1-ի N 484 որոշմամբ (պետական գրանցում է ստացել 2007թ-ի դեկտեմբերի 12-ին «ԱՐՑԱԽ ՀԷԿ» անվանումով և «փակ բաժնետիրական ընկերություն» կազմակերպա-իրավական ձևով), որի համաձայն Ընկերության 100% բաժնետոմսերի սեփակատեր էր ԱՀ-ը` ի դեմս Կառավարության:

«ԱՐՑԱԽ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է «ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ-ի (գրանցված` ԱՀ-ի արդարադատության նախարարության ռեգիստրի բաժնի կողմից 28.02.2005թ., գրանցման համար` 443.120.20892, վկայական` 001350) առանձնացման միջոցով վերակազմակերպման արդյունքում և հանդիսանում է նրա իրավահաջորդը` բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռին համապատասխան:

ԱՀ Կառավարության 2008թ. մայիսի 13-ի «ԱՐՑԱԽ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» թիվ 360 որոշման համաձայն «ԱՐՑԱԽ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցված` ԱՀ-ի արդարադատության նախարարության ռեգիստրի բաժնի կողմից 12.12.2007թ., գրանցման համար` 443.120.11328, վկայական` 02 Ա 001980) վերակազմավորման միջոցով վերակազմակերպվել է «ԱՐՑԱԽ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.-ի հունիսի 9-ից ընկերությունը կրում է «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ ֆիրմային անվանումը և կազմակերպա-իրավական ձևը:

Ընկերության հիմնական ակտիվը Սարսանգի հիդրոէլեկտրակայանն է, որը կառուցվել է 1976թ. ԱՀ հիմնական գետի` Թարթառի վրա և համարվում է նախկին ԽՍՀՄ լավագույն և սարքավորումներով առավելագույնս հագեցած ՀԷԿ-երից մեկը: Սարսանգի ՀԷԿ-ը հագեցած է երկու հիդրոտուրբիններով` յուրաքանչյուրը 25 ՄՎտ դրվածքային հզորությամբ և վայրկյանում 33.2 մ3 ջրի օգտագործման ծավալներով:

Սարսանգի ջրամբարը նախատեսված է թարթառ ՀԷԿ –ի միջին բազմատարյան 558մլն մ 3 ջրհոսքը կուտակելու համար: Ջրամբարի լրիվ ծավալը կազմում է 565 մլն մ3, իսկ օգտատակ ծավալը 495 մլնմու հայելու մակերեսը կազմում է 14,2 կմՋրամբարից հաշվարկային ջրթողը 840 մ3/վրկ. Է, որից 740  մ3/վրկ-ը վթարային ջրթողով, 70 մ3/վրկ-ը դերիվացիոն համակարգով ու 30 մ3/վրկ-ը ոռոգման փականներով: Ամբարտակի երկարությունը կազմում է 550մ, մաքսիմալ ճնշումը 126 մ է, իսկ հաշվարկային ճնշումը 87,5մ: Ջրամբարի աջ ափին գետի հունի մակարդակին կառուցված է շինարարական թունել 430մ:

Վթարային ջրթողի երկարությունն է 254մ. Իսկ դերիվացիոն ջրթողի երկարությունն է 280մ;

2007թ. Նոյեմբեր ամսից Սարսանգի ջրամբարն ու ՀԷԿ-ը շահագործվում են <Արցախ ՀԷԿ> ԲԲԸ-ն կողմից:

«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ն ստեղծմամբ 2008թ. ԱՀ կառավարությունը, որպես առաջնահերթ կանխանշել էր 5 փոքր հիդրոկայանների շինարարությունը Թ-1,Թ-2,Թ-3,Մ-1 և Մ-2:

2010թ. շահագործման է հանձնվել   «Թրղի-1» ՓՀԷկ-ը`3,0 ՄՎտ դրվածքային հզորությամբ և 13,0 մլն. կՎտ/ժամ միջին տարեկան արտադրանքով:

«Թրղի-2» ՓՀԷկ-ը շահագործման է հանձնվել 2011թ. 5,9 ՄՎտ դրվածքային հզորությամբ և 22,0 մլն կՎտ /ժամ միջին տարեկան արտադրանքով:

2012թ. Ընկերության կողմից շահագործման է հանձնվել «Մատաղիս-1» և «Մատաղիս-2»  ՓՀԷկ-րը  համապատասխանաբար 4,8 և 3,0 ՄՎտ  դրվածքային հզորություններով և 22,0 և 13,0 մլն կՎտ/ժամ միջին տարեկան արտադրանքներով:

2015թ.  շահագործման է հանձնվել «Թրղի-3» ՓՀԷկ-ը, որի դրվածքային հզորությունը 5,0 ՄՎտ է, իսկ միջին տարեկան արտադրանքը 18մլն կՎտ/ժամ :

2018թ. սեպտեմբերի 28-ին շահագործման է հանձնվել «թրղի-4» ՓՀԷկ-ը 0.8 մվտ դրվածքյին հզորությամբ  :

2018թ. հոկտեմբերի 18-ին շահագործման է հանձնվել «լև-1» ՓՀԷկ-ը 5.0 մվտ դրվածքային հզորությամբ :

Ցուցանիշները:

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն ՀԷԿ-երի տեխնիկական և ջրաէներգետիկ բնութագրերը

Բնութագրեր Չափի միավոր Սարսանգ Թ-1 Թ-2 Թ-3 Մ-1 Մ-2 Ընդ.
Դրվածքային հզորություն ՄՎտ 50,0 3,0 5,9 5,0 4.8 3.0 71,7
Էլ.էներգիայի միջին բազմատարյան  արտադրանք մլնկՎտ/ժամ 105,38 10,3 18,03 14,42 20.92 12.19 181,24
Ստատիկ ճնշում մ 55-111 257,0 401,2 331,3 21 13.8
Հաշվարկային ելք մ3/վրկ 66,5 1,65 1,96 1,9 30 30
Տուրբինների քանակը հատ 2 3 2 2 3 3 15
Ճնշումային խողովակաշարի երկարությունը մ 280 5880 4750 500,1500
(2*2500)
202.5 25.5
Ճնշումային խողովակաշարի տրամագիծը մմ 3200 1220 1000 1220.1020.
2*720
1600
2500
2500
Տեղադրման նիշը մ 607 1458,8 1058,0 727.09 397.63 384.7

 

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸն ստեղծումից հետո, ընկերության հիդրոկայաններում էլեկտրաէներգիայի արտադրության  տարեկան ծավալները հետևյալն է

                                                                                մլն կՎտ ժամ

ՀԷԿի անվանում 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015
<Սարսանգ> ՀԷԿ  24.6 97 119.3 175.85 93.99 97.91 82.78 103.72 81.93
Թրղի-1 ՓՀԷԿ        1.75 8.71 11.3 11.78 9.69 9.22
Թրղի-1 ՓՀԷԿ          1.51 18.28 20.48 17.01 15.85
Թրղի-1 ՓՀԷԿ                  3.14
Մատաղիս -1 ՓՀԷԿ            0.21 16.48 23.17 19.12

Մատաղիս -1 ՓՀԷԿ 

          5.49 11.11 12.82 11.03
Ընդամենը 24.6 97 119.3 177.64 104.21 133.19 142.63 166.41 140.28

 

 

 

2016թ. «Արցախ ՀԷԿ» ԲԲԸն հիդրոկայաններում արտադրվել է 184.50մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, որից 104.89մլն կՎտ ժամ  «Սարսանգ» ՀԷԿում , 10.53 մլն կՎտ ժամ  «Թրղի-1» ՓՀԷԿում, 17.93 մլն կՎտ ժամ «Թրղի-2» ՓՀԷԿում,14.34 մլն կՎտ ժամ «Թրղի-3» ՓՀԷԿում, 23.69 մլն կվտ ժամ «Մատաղիս-1» ՓՀԷԿում և 13.11 մլն կՎտ ժամ «Մատաղիս-2» ՓՀԷԿում:

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 10,650,000,000 ՀՀ դրամ
ԸՆկերության բաժնետերերի ընդհանուր թիվը` 1200:

Ընկերության  ռազմավարական  նպատակն է` ժամանակակից  սարքավորումներով հագեցաց  նոր  հիդրոէլեկտրակայանների շահագործման  և միավոր  էկեկտրաէներգիայի արտադրության համար  ջրի  տեսակարար  ծախսի  իջեցման  ճանապարհով  արտադրական հնարավորությունների  ընդլայնումը, որն  ոիղղված կլինի ԱՀ-մ էլեկտրաէներգիայի նկատմամբ   պահանջարկի  լրիվ  բավարարմանը  և  հետագայում էլեկտրաէներգիայի արտահանումը:

 

ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ

2018թ դրությամբ «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ն ունի է 221 աշխատակիցներ, որոնցից վարչական` 53 աշխատակից, արտադրական և սպասարկման ոլորտում ընդգրկված` 168 աշխատակիցներ:

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի դրվածքային հզորություն` 79.5 ՄՎՏ
Սարսանգ ՀԷԿ50 ՄՎՏԹրղի-1 ՀԷԿ3 ՄՎՏԹրղի-2 ՀԷԿ5.9 ՄՎՏԹրղի-3 ՀԷԿ5 ՄՎՏԹրղի-4 ՀԷԿ0.8 ՄՎՏ
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ արտադրության ծավալն ըստ տարիների
2011թ․104.2 մլն կՎտ/ժ2012թ.133.2 մլն կՎտ/ժ2013թ.142.6 մլն կՎտ/ժ2014թ.166.4 մլն կՎտ/ժ2015թ.140.3 մլն կՎտ/ժ2016թ.191.8 մլն կՎտ/ժ2017թ.181.4 մլն կՎտ/ժ2018թ.190.8 մլն կՎտ/ժ2019թ.184.9 մլն կՎտ/ժ