Իրացման արդյունքներ

Ընկերությունը իր գործունեությունը ծավալում է ներքին շուկայում:

Արտադրված էլեկտրաէներգիան Ընկերությունը վաճառում է «Արցախէներգո» ՓԲԸ-ին որն ունի ԼՂՀ տարածքում էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման լիցենզիա: Վաճառքը իրականացվում է համաձայն առքուվաճառքի համապատասխան պայմանագրերի, որոնք գրանցված են ԼՂՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից:

Ընկերության ստեղծման պահից մինչև 2008թ-ի ապրիլ ընկած ժամանակահատվածը արտադրված էլեկտրաէներգիան վաճառվում էր «Արցախէներgո»
ՓԲԸ-ին 3 դրամ/ԿՎտ/ժամ (առանց ԱԱՀ¤ ֆիքսված սակագնով: ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի` 2008թ-ի ապրիլի 20-ի որոշման համաձայն Ընկերության համար սահմանվել է 3.5 դրամ/ԿՎտ/ժամ սակագին: Ընկերության դիմումի հիման վրա Հանձնաժողովը վերանայել է գործող սակագները և 2008թ-ի հոկտեմբերի 1-ի թիվ 51Ա որոշմամբ սահմանել է նոր սակագինª 9 դրամ/ԿՎտ/ժամ, որը սկսել է գործել 2008թ. նոյեմբերի 1-ից: 2010թ-ի հուլիսից սակագները վերանայվել են և սահմանվել է Սարսանգի ՀԷԿ-ի արտադրանքի համար 9 դրամ/ԿՎտ/ժամ, իսկ Թրղե-1 ՀԷԿ-ի համար` 18 դրամ/ԿՎտ/ժամ սակագին: 2011թ-ի համար էլեկտրաէներգիայի սակագների փոփոխություններ չեն նախատեսվում:

Վաճառքի գները որոշվում են Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների հիման վրա:

Ստորև ներկայացվում են 2008-2010թթ իրացված էլեկտրաէներգիայի ծավալները

Ամիսներ  2008թ  2009թ  2010թ
  Էլ․էներգիայի արտադրանք մլն կվտ/ժամ  Էլ․էներգիայի իրացում,մլն ՀՀ դրամ  Էլ․էներգիայի արտադրանք մլն կվտ/ժամ  Էլ․էներգիայի իրացում,մլն ՀՀ դրամ  Էլ․էներգիայի արտադրանք մլն կվտ/ժամ  Էլ․էներգիայի իրացում,մլն ՀՀ դրամ
 Հունվար  10.8  32.4  11.8  106.2  16.06  144.4
Փետրվար 11.2 336 7.2 64.8 14.59 131.4
Մարտ 10.2 30.6 8.7 78.3 15.19 136.7
Ապրիլ 28 8.4 3.2 28.8 15.34 138.0
Մայիս 53 1855 5.4 48.6 25.89 232.9
Հունիս 59 20.65 11.3 101.7 17.38 158.2
Հուլիս 3 105 6.4 57.6 10.23 96.07
Օգոստոս 5.4 189 10.4 93.6 3.06 28.99
Սեպտեմբեր 39 13.65 9.5 85.5 8.53 77.84
Հոկտեմբեր 69 62.1 22.2 199.8 16.24 149.3
Նոյեմբեր  16.7  150.3  10.3  92.7  17.34  158.64
Դեկտեմբեր 14.9 134.1 12.9 116.1 17.8 162.3
Ընդամենը  97  533.75  119.3  1.073.7  177.64  1.614.7

 

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի դրվածքային հզորություն` 79.5 ՄՎՏ
Սարսանգ ՀԷԿ50 ՄՎՏԹրղի-1 ՀԷԿ3 ՄՎՏԹրղի-2 ՀԷԿ5.9 ՄՎՏԹրղի-3 ՀԷԿ5 ՄՎՏԹրղի-4 ՀԷԿ0.8 ՄՎՏ
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ արտադրության ծավալն ըստ տարիների
2011թ․104.2 մլն կՎտ/ժ2012թ.133.2 մլն կՎտ/ժ2013թ.142.6 մլն կՎտ/ժ2014թ.166.4 մլն կՎտ/ժ2015թ.140.3 մլն կՎտ/ժ2016թ.191.8 մլն կՎտ/ժ2017թ.181.4 մլն կՎտ/ժ2018թ.190.8 մլն կՎտ/ժ2019թ.184.9 մլն կՎտ/ժ