30.04.2012թ. բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողով

30.04.2012թ. բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովի որոշումները

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետերերի երրորդ տարեկան ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 2012թ-ի ապրիլի 30-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում։
Օրակարգում Տնօրենների խորհրդի կողմից ընդգրկված էր թվով 9 հարց, այդ թվում` տարեկան ֆինանսա-տնտեսական և արտադրա-տեխնիկական հաշվետվությունների ներկայացում, տարեկան ֆինանսական հաշվետվությունների հաստատում, 2011թ. ընկերության ֆինանսական գործունեության վերաբերյալ Աուդիտորի եզրակացության ներկայացում, Ընկերության 2012թ. ֆինանսական գործունեության աուդիտորական կազմակերպության ընտրություն, տարեկան հաշվետվություններում արտացոլված տվյալների արժանահավատության վերաբերյալ վերստուգող հանձնաժողովի եզրակացությունը, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ՝ 2011 թվականի գործունեության արդյունքներով տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունում և տարեկան շահութաբաժինների չափի հաստատում, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին (Խորհրդի քանակական կազմի փոփոխություն), «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ տնօրենների խորհրդի ընտրություն:
Ժողովում քննարկվեց, մասնավորապես, բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին առաջարկված շահույթի բաշխման վերաբերալ հարցը, դրա համամասնությունները մեկ բաժնետոմսի անվանական արժեքի նկատմամբ` 5 % տարեկան եկամտաբերության հաշվարկով կամ 532,500,000 (հինգ հարյուր երեսուներկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ ծավալով:
Ժողովում քննարկվեց նաև «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու, այսինքն՝ տնօրենների խորհրդի քանակական կազմը փոփոխելու հարցը: Հաշվի առնելով բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում առաջացած հարաբերակցությունը, այսինքն ԼՂՀ կառավարության բաժնեմասի նվազումը մի կողմից և խոշոր բաժնետերերի թվի աճը մյուս կողմից, առաջարկվեց տնօրենների կազմի ընդլայնում (5-ից դարձնելով 7 հոգի): Փոփոխված կազմ կընդգրկվեն խոշոր բաժնետերերի ներկայացուցիչները: Տվյալ հարցի շուրջ կայացած քվեարկությաւն արդյունքներով բաժնետերերը հավանություն տվեցին այդ առաջարկությանը։

Խորհրդի որոշումը Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով գումարելու մասին
Ժողովին ներկայացված հարցերի ընդհանուր նկարագիրը
Ժողովի արձանագրությունը

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի դրվածքային հզորություն` 79.5 ՄՎՏ
Սարսանգ ՀԷԿ50 ՄՎՏԹրղի-1 ՀԷԿ3 ՄՎՏԹրղի-2 ՀԷԿ5.9 ՄՎՏԹրղի-3 ՀԷԿ5 ՄՎՏԹրղի-4 ՀԷԿ0.8 ՄՎՏ
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ արտադրության ծավալն ըստ տարիների
2011թ․104.2 մլն կՎտ/ժ2012թ.133.2 մլն կՎտ/ժ2013թ.142.6 մլն կՎտ/ժ2014թ.166.4 մլն կՎտ/ժ2015թ.140.3 մլն կՎտ/ժ2016թ.191.8 մլն կՎտ/ժ2017թ.181.4 մլն կՎտ/ժ2018թ.190.8 մլն կՎտ/ժ2019թ.184.9 մլն կՎտ/ժ