Ֆինանսա-տնտեսական գործունեություն
Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը էլեկտրաէներգիայի արտադրությունն է, որն էլ հանդիսանում է շահույթի ստացման միակ աղբյուրը: Էլեկտրաէներգիայի արտադրությունն Ընկերությունն իրականացնում է Սարսանգի, Թրղե-1, Թրղի-2 , Թրղի-3, Մատաղիս-1, Մատաղիս-2, Լև-1, Թրղի-4 հիդրոէլեկտրակայանների միջոցով:
Ընկերությունը իր գործունեությունը ծավալում է ներքին շուկայում: Արտադրված էլեկտրաէներգիան Ընկերությունը վաճառում է «Արցախէներգո» ՓԲԸ-ին; որը ունի ԱՀ տարածքում էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման լիցենզիա: Վաճառքը իրականացվում է համաձայն առքուվաճառքի համապատասխան պայմանագրերի, որոնք գրանցված են ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից: Վաճառքի գները որոշվում են Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների հիման վրա: