Ֆոնդային բորսա

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի առաջին հրապարակային առաջարկից հետո` 29.10.2009թ.-ից, Ընկերության թվով 5,962,074 բաժնետոմսերը ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի B ցուցակում: Բաժնետոմսերին շնորհվել է AHEK բորսայական հապավումը:

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸի հասարակ անվանական բաժնետոմսերի երկրորդ թողարկումը Հայաստանի ֆոնդային բորսայում  ցուցակվելու է 11.05.2011թ.-ից: Այսպիսով շուկայում շրջանառվող բաժնետոմսերի թիվը կազմում է 7,362,074:

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸի բաժնետոմսերի երրորդ հրապարակային առաջարկը տեղի է ունեցել 2011թ., տեղաբաշխվել է 3.287.926 հատ բաժնետոմս` ներգրավելով 3.649.597.860 ՀՀ դրամ:

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸի  չորրորդ հրապարակային առաջարկը տեղի է ունեցել 2019 թվականին, ինչի արդյունքում տեղաբաշխվել է 886.861 հատ բաժնետոմս: Ներգրավված դրամական միջոցների ծավալը կազմել է 931.218.000 ՀՀ դրամ:
Արդյունքում «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ Կանոնադրական կապիտալը կազմել է 11.536.861.000 ՀՀ դրամ:

Հայաստանի ֆոնդային բորսան ներկայումս Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: Արդեն մոտ մի ամբողջ տասնամյակ է, ինչ ընկերությունը` հանդիսանալով Հայաստանի արժեթղթերի կազմակերպված շուկա, շուկայի մասնակիցներին է առաջարկում լիովին ամտոմատացված էլեկտրոնային առևտրային հարթակ:

Հայաստանի ֆոնդային բորսայի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ վերջինիս ինտերնետային կայքից՝ www.amx.am:

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի դրվածքային հզորություն` 79.5 ՄՎՏ
Սարսանգ ՀԷԿ50 ՄՎՏԹրղի-1 ՀԷԿ3 ՄՎՏԹրղի-2 ՀԷԿ5.9 ՄՎՏԹրղի-3 ՀԷԿ5 ՄՎՏԹրղի-4 ՀԷԿ0.8 ՄՎՏ
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ արտադրության ծավալն ըստ տարիների
2011թ․104.2 մլն կՎտ/ժ2012թ.133.2 մլն կՎտ/ժ2013թ.142.6 մլն կՎտ/ժ2014թ.166.4 մլն կՎտ/ժ2015թ.140.3 մլն կՎտ/ժ2016թ.191.8 մլն կՎտ/ժ2017թ.181.4 մլն կՎտ/ժ2018թ.190.8 մլն կՎտ/ժ2019թ.184.9 մլն կՎտ/ժ