Ռազմավարություն

«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ իր դրվածքային հզորությամբ ԼՂՀ խոշորագույն  հիդրոէլեկտրաէներգիա արտադրող ընկերությունն է, որը արտադրության գործընթացում օգտագործում է բացառապես վերականգնվող աղբյուրներ` մատակարարելով մաքուր և անվտանգ էներգիա:

Ներկայումս «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի դրվածքային հզորությունը կազմում է 71.7 ՄՎտ`

«Սարսանգ» ՀԷԿ-ինը` 50 ՄՎտ (2 տուրբին, 25-ական ՄՎտ հզորության),

«Թրղի-1» ՓՀԷԿ-ինը՝ 3 ՄՎտ (3 տուրբին, 1-ական ՄՎտ հզորության),

«Թրղի-2» ՓՀԷԿ-ինը՝ 5.9 ՄՎտ (2 տուրբին, 3-ական ՄՎտ հզորության),

«Թրղի-3» ՓՀԷԿ-ինը՝ 5.0 ՄՎտ (2 տուրբին, 3-ական ՄՎտ հզորության),

«Մատաղիս-1» ՓՀԷԿ-ինը 4,8ՄՎտ (3 տուրբին 1.6 ՄՎտ հզորության) ,

«Մատաղիս-2» Փ ՀԷԿ-ինը 3.0 ՄՎտ հզորության (3 տուրբին 1-ական ՄՎտ հզորության),

«Թրղի-4»  ՓՀԷկ-ինը՝ 0.8  ՄՎտ  (2 տուրբին),

«Լև-1»  ՓՀԷկ-ինը՝ 7.0 ՄՎտ  (2 տուրբին):

Քանի, որ Սարսանգի հիդրոկայանը ԱՀ տարածքում ամենահզորն է, ապա նա հանդիսանում է Հանրապետության հուսալի ու անխափան էլեկտրաէներգիայի մատակարարման հիմքը:

Ելնելով դրանից, հաշվի առնելով կայանի հիդրոագրեգատների գործարանային ճնշումածախսային բնութագրերը, ավելի քան 40 տարվա շահագործման վերլուծությունը էլեկտրաէներգիայի ամենաարդյունավետ արտադրությունը ապահովվում է տարվա կտրվածքով ջրամբարում ջրի վերին մակարդակի նիշը 692-718մ տատանումների դեպքում:

Նոր կայանների շահագործման հետ զուգահեռ, վերացնելով ի հայտ եկած թերացումներն ու բացթողումները, տարեցտարի ավելանում է նրանցից յուրաքանչյուրում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները:

«Սարսանգ» ՀԷԿ-ի ավելի արդյունավետ աշխատելու (ջրի տեսակարար ծախսը նվազեցնել), նրանում ավելի մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա արտադրելու համար 2015թ. մենք նախանշել ենք որպես հիմնական անցումային տարի  ու Սարսանգի ջրամբարում ջրի վերին մակարդակի նիշը բարձրացնելով կուտակել ենք հետագայի համար անհրաժեշտ համապատասխան ջրային պաշարներ, այստեղ նշենք, որ 2015թ. տարեվերջին Սարսանգի ջրամբարում  ջրի վերին մակարդակի նիշը եղել է 706,65մ ու 327,90մլն մ3 ջուր, նախորդ տարվա 699,72մ ու 262մլն մ3 –ի փոխարեն կամ 65.9 մլն  մջուր ավել և դա այն դեպքում, երբ 2013թ. Թարթառ գետի ջրհոսքը ամենացածրերից է եղել վերջին 15 տարիների ընթացքում:

Ընկերության  ռազմավարական  նպատակն է` ժամանակակից  սարքավորումներով հագեցաց  նոր  հիդրոէլեկտրակայանների շահագործման  և միավոր  էկեկտրաէներգիայի արտադրության համար  ջրի  տեսակարար  ծախսի  իջեցման  ճանապարհով  արտադրական հնարավորությունների  ընդլայնումը, որն  հաշվի առնելով այսօրվա դրությամբ Արցախի Հանրապետության էլեկտրաէներգիայի նկատմամբ պահանջարկի լրիվ բավարարումը ուղղվում է էլեկտրաէներգիայի արտահանմանը:

 

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի դրվածքային հզորություն` 79.5 ՄՎՏ
Սարսանգ ՀԷԿ50 ՄՎՏԹրղի-1 ՀԷԿ3 ՄՎՏԹրղի-2 ՀԷԿ5.9 ՄՎՏԹրղի-3 ՀԷԿ5 ՄՎՏԹրղի-4 ՀԷԿ0.8 ՄՎՏ
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ արտադրության ծավալն ըստ տարիների
2011թ․104.2 մլն կՎտ/ժ2012թ.133.2 մլն կՎտ/ժ2013թ.142.6 մլն կՎտ/ժ2014թ.166.4 մլն կՎտ/ժ2015թ.140.3 մլն կՎտ/ժ2016թ.191.8 մլն կՎտ/ժ2017թ.181.4 մլն կՎտ/ժ2018թ.190.8 մլն կՎտ/ժ2019թ.184.9 մլն կՎտ/ժ