Էմիսիոն փաստաթղթեր
Բաժնետոմսերի թողարկումներ
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի առաջին հրապարակային տեղաբաշխումը իրականացվել է 2009 թ.-ի մարտի 3-ից մարտի 20-նն ընկած ժամանակահատվածում: Տեղաբաշխված բաժնետոմսերի քանակը 862,074 հատ էր, որոնք ձեռք են բերվել տեղական և օտարերկրյա 1 111 ներդրողների կողմից:
Բաժնետոմսերի 1,554,000,0000 ՀՀ դրամ ծավալով երկրորդ թողարկումը տեղի է ունեցել երկու փուլով` Ընկերության բաժնետերերի կողմից նախապատվության իրավունքով բաժնետոմերի ձեռքբերմամբ /2010թ նոյեմբերի 2-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակաշրջանում/ և ազատ բաժանորդագրության միջոցով, որն ընթացել է 2010թ.-ի դեկտեմբերի 2-ից 22-ը: Թողարկված բաժնետոմսերի ամբողջ ծավալը տեղաբաշխվել է:
2011թ.-ի մայիսի 11-ից Ընկերության թվով 7,362,074 հատ բաժնետոմսերը ցուցակվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում: Ընկերության բաժնետոմսերի շուկա ստեղծողն է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն: