Ընկերության ղեկավարում
«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ կորպորատիվ կաառվարումը ուղղված է ոչ միայն բաժնետերերի աչքերում Ընկերության դրական պատկերի ձևավորմանը, այլև ռիսկերի նվազեցմանը, Ընկերության բնականոն գործունեության և ֆինանսական ցուցանիշների կայուն աճի ապահովմանը:
Հաշվի առնելով, որ Ընկերությունը հիմնադրվել է ԼՂՀ-ում, իսկ ԼՂՀ-ում ընդունված կորպորատիվ կառավարման սկզբունքները հիմնականում սահմանվում են «Բաժնետիրական ընկերությունների մասին» ԼՂՀ օրենքով և այլ օրենքներով, ուստի Ընկերության կառավարման համակարգը կառուցված է օրենսդրության պահանջների շրջանակում և բավարարում է ԼՂՀ-ում ընդունված կորպորատիվ կառավարման սկզբունքներին: Ավելին, Ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կարգավորվում է Ընկերության կողմից հաստաված առանձին կանոնակարգերով, որի մշակման հիմքում հաշվի են առնվել ոչ միայն ԼՂՀ-ում և ՀՀ-ում սահմանված կորպորատիվ կառավարման սկզբունքները, այլ նաև զարգացած արժեթղթերի շուկա ունեցող երկրներում ձևավորված կորպորատիվ կառավարման սկզբունքները և էներգետիկ ոլորտում գործող օտարերկրյա հայտնի ընկերությունների փորձը:
«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ կառավարման մարմինները`
Բաժնետերերի տարեկան ժողով
Տնօրենների խորհուրդ
Գլխավոր տնօրեն
Վերստուգող հանձնաժողով
Կորպորատիվ քարտուղար