Տնօրենների խորհուրդ
Խորհուրդն իրականացնում է Ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումը` ի շահ բոլոր բաժնետերերի: Խորհրդի անդամներն ընտրվում են Ժողովի կողմից և նրանց լիազորությունների ժամկետը սահմանվում է մինչև հաջորդ տարեկան Ժողովի գումարումը: Խորհրդի անդամ կարող է լինել Ընկերության բաժնետեր չհանդիսացող անձը: Խորհրդի անդամ կարող են լինել միայն ֆիզիկական անձինք:Խորհուրդը ընտրվում է կոմուլյատիվ /գումարային/ քվեարկությամբ` բաղկացած 7 անդամից:
Խորհուրդը.
– որոշում է Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և սահմանում է Ընկերության երկարաժամկետ ռազմավարությունը,
– հաստատում է ամենամյա ծախսերի նախահաշիվը և դրա կատարողականը,
– հաստատում է Ընկերության հաստիքացուցակը և վարչակազմակերպական կառուցվածքը,
– նախնական հաստատում է Ընկերության տարեկան հաշվետվությունները,
– ստեղծում է Ընկերության առանձնացված ստորաբաժանումներ և հիմնարկներ, դադարեցնում է դրանց գործունեությունը, հաստատում է դրանց կանոնադրությունները,
– ստեղծում է Խորհրդին կից հանձնաժողովներ և սահմանում է նրանց խնդիրները և գործառույթները,
– այլ:
«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի Խորհրդի կազմը`
Խորհրդի նախագահ` Արայիկ Հարությունյան