Տեղեկատվության բացահայտում
Տեղեկատվական քաղաքականությունը Ընկերության մասին անհրաժեշտ ծավալի տեղեկությունների բացահայտման նպատակով իրականացվող միջոցառումների համալիր է, որն հասցեագարվում է բաժնետերերին և շահագրգիռ անձանց` նրանց կողմից կշռադատված ներդրումային և կառավարչական որոշումներ կայացնելու կամ Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդելու հնարավոր այլ գործողություններ իրականացնելու համար:
Ընկերության տեղեկատվական քաղաքականությունը նպատակաուղղված է բաժնետերերին և շահագրգիռ անձանց /ներդրումային և կառավարչական որոշումների կայացման համար ունեն էական նշանակություն/ տեղեկատվություն ստանալու իրավունքի առավել ամբողջական իրականացմանը:
Ընկերության տեղեկատվական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`
հաճախականությունը,
օպերատիվությունը,
հասանելիությունը,
արժանահավատությունը,
ամբողջականությունը,
հավասարակշռվածությունը,
իրավահավասարությունը,
տեղեկատվական ռեսուրների պաշպանությունը,
օբյեկտիվությունը:
Ընկերությունն ապահովում է պետական, առևտրային և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների պաշպանությունը` գործող օրենսդրության պահանջներին համապատասխան:
«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ «Տեղեկատվության քաղաքականության մասին» կանոնակարգ