Ընկերության բաժնետոմսերի շուկա ստեղծողը

Սկսած 03.04.2010թ.-ից` «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը շնորհվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում 29.10.2009թ.-ից ցուցակված «ԱՐՑԱԽ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ: 2011 թ.-ից ֆոնդային բորսայում ցուցակվում են նաև Ընկերության լրացուցիչ տեղաբաշխված թվով 1,400,000 հատ բաժնետոմսերը: Ներկայում բորսայի B ցուցակում ընդգրկված են «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի` 1,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 7,362,074 հատ բաժնետոմսեր:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն շարունակելու է շուկա ստեղծողի ծառայություններ մատուցել «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ բոլոր ցուցակված բաժնետոմսերի գծով:

Շուկա ստեղծողի կարգավիճակում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ապահովում է բաժնետոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ` երաշխավորելով երկրորդային շուկայում «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի իրացվելիությունը և ներդրողների համար ստեղծելով ցանկացած պահին դրանք վաճառելու կամ գնելու հնարավորություն:

«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմեր գնելու և վաճառելու մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է դիմել կամ այցելել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ` հետևյալ հասցեով` ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10:
Արմսվիսբանկը ֆոնդային բորսայի անդամ է հանդիսանում 14.09.2007թ.-ից և ներկայումս շուկա ստեղծողի դերում գործում է նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի պարտատոմսերի երկրորդ թողարկման (HRGAB2) համար, որը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Abond ցուցակում ընդգրկված միակ պարտատոմսն է:

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի դրվածքային հզորություն` 79.5 ՄՎՏ
Սարսանգ ՀԷԿ50 ՄՎՏԹրղի-1 ՀԷԿ3 ՄՎՏԹրղի-2 ՀԷԿ5.9 ՄՎՏԹրղի-3 ՀԷԿ5 ՄՎՏԹրղի-4 ՀԷԿ0.8 ՄՎՏ
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ արտադրության ծավալն ըստ տարիների
2011թ․104.2 մլն կՎտ/ժ2012թ.133.2 մլն կՎտ/ժ2013թ.142.6 մլն կՎտ/ժ2014թ.166.4 մլն կՎտ/ժ2015թ.140.3 մլն կՎտ/ժ2016թ.191.8 մլն կՎտ/ժ2017թ.181.4 մլն կՎտ/ժ2018թ.190.8 մլն կՎտ/ժ2019թ.184.9 մլն կՎտ/ժ