Ֆոնդային բորսա
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի առաջին հրապարակային առաջարկից հետո` 29.10.2009թ.-ից, Ընկերության թվով 5,962,074 բաժնետոմսերը ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի B ցուցակում: Բաժնետոմսերին շնորհվել է AHEK բորսայական հապավումը:
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ–ի հասարակ անվանական բաժնետոմսերի երկրորդ թողարկումը Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելու է 11.05.2011թ.-ից: Այսպիսով շուկայում շրջանառվող բաժնետոմսերի թիվը կազմում է 7,362,074:
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ–ի բաժնետոմսերի երրորդ հրապարակային առաջարկը տեղի է ունեցել 2011թ., տեղաբաշխվել է 3.287.926 հատ բաժնետոմս` ներգրավելով 3.649.597.860 ՀՀ դրամ:
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ–ի չորրորդ հրապարակային առաջարկը տեղի է ունեցել 2019 թվականին, ինչի արդյունքում տեղաբաշխվել է 886.861 հատ բաժնետոմս: Ներգրավված դրամական միջոցների ծավալը կազմել է 931.218.000 ՀՀ դրամ:
Արդյունքում «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ Կանոնադրական կապիտալը կազմել է 11.536.861.000 ՀՀ դրամ:
Հայաստանի ֆոնդային բորսան ներկայումս Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: Արդեն մոտ մի ամբողջ տասնամյակ է, ինչ ընկերությունը` հանդիսանալով Հայաստանի արժեթղթերի կազմակերպված շուկա, շուկայի մասնակիցներին է առաջարկում լիովին ամտոմատացված էլեկտրոնային առևտրային հարթակ:
Հայաստանի ֆոնդային բորսայի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ վերջինիս ինտերնետային կայքից՝ www.amx.am: