Արտադրական գործունեություն
Ներկայումս էլեկտրաէներգիայի արտադրությունն Ընկերությունն իրականացնում է Սարսանգի և Թրղե-1 ՀԷԿ-երի միջոցով:
Ընկերության հիմնական ակտիվը Սարսանգի ՀԷԿ-ն է, որը կառուցվել է 1976թ. ԼՂՀ հիմնական գետի` Թարթառի վրա և համարվում է նախկին ԽՍՀՄ լավագույն և սարքավորումներով առավելագույնս հագեցած ՀԷԿ-երից մեկը:
Սարսանգի ՀԷԿ-ը տեղակայված է Սարսանգի ջրամբարի վրա: Վերջինս ունի 500 մլն մ3 արդյունավետ ծավալ: Ամբարտակի բարձրությունը և լայնությունը կազմում են համապատասխանաբար 730մ և 550մ, որը նույնիսկ եվրոպական երկրների շարքում համարվում է ամենաբարձրերից մեկը:
2010թ-ի ապրիլին շահագործման է հանձնվել Թրղե-1 ՀԷԿ-ը, և Ընկերությունը այսօր իրականացնում է լայնածավալ ներդրումներ երեք ՀԷԿ-երի` Մատաղիս-1, Մատաղիս-2, Թրղե-2, կառուցման ուղղությամբ:«ԼՂՀ ջրային պաշարների յուրացում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2011թ-ի ընթացքում ավարտին հասցնել կառուցվող ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները:
Թրղե-1 ՀԷԿ-ի շինարարության ծրագրի արժեքը կազմել է շուրջ 832.5 մլն ՀՀ դրամ, որն իրականացվել է բաժնետոմսերի առաջին տեղաբաշխումից ներgրավված սեփական միջոցների հաշվին:
Ստորև ներկայացվում են Թղրե 1, Թրղե-2, Մատաղիս-1, և Մատաղիս-2 ՀԷԿ-երի տեխնիկական ցուցանիշները:
Բնութագրեր | Չփման միավոր | Թրղե ՀԷԿ-1 | Թրղե ՀԷԿ-2 | Մատաղիս ՀԷԿ-1 | Մատաղիս ՀԷԿ-2 |
Դրվածքային բնութագրեր | ՄՎՏ | 3 | 5.9 | 4.8 | 3 |
Էլ․էներգիայի միջին Բազմամյաարտադրանք | մլն ԿՎՏ/ժամ | 16.5 | 24.82 | 22.4 | 13.2 |
Հաշվարկային ճնշում | մ | 210 | 355.5 | 19.5 | 11.7 |
Հաշվարկային ելք | մ3/վրկ | 2 | 2 | 30 | 30 |
Տարփկան ջրհոսքի ծավալ | մլն մ3 | 33.76 | 28.54 | 632.4 | 632.4 |
Հիդրոագրեգատների թիվ | հատ | 3 | 2 | 3 | 3 |
Դերիվացիոն խողովակաշարի երկարություն | կմ | 5 | 5 | 0.24 | 0.03 |
Դերիվացիոն խողովակաշարի | հատ/մմ | 1/1220 | 1/1220 | 3*1600/3*2520 | 3*2520 |