Կանոնադրական կապիտալ

Կանոնադրական կապիտալի մեծությունը 10,650,000,000/տասը միլիարդ վեց հարյուր հիսուն միլիոն ՀՀ դրամ
Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 1,000/մեկ հազար
Արտոնյալ բաժնետոմսեր Չեն տեղաբաշխվել
Հայտարարված բաժնետոմսերի 4,450,000/չորս միլիոն չորս հարյուր հիսուն հազար/ հատ

Կապիտալի  համալրման  նպատակով 2009-2011  թվականներին  իրականացվել  է սովորական  բաժնետոմսերի երեք հրապարակային տեղաբաշխում:

Բաժնետոմսերի առաջին հրապարակային առաջարկի  միջոցով 2009 թվականին Ընկերությունը  տեղաբաշխել  է  862.074  հատ  բաժնետոմսեր, ֆինանսական  շուկայից  ներգրավելով   905.177.700  ՀՀ  դրամ  ծավալով  դրամական միջոցներ:

Երկրորդ  հրապարակային առաջարկը տեղի է ունեցել  2010  թվականին, արդյունքում   տեղաբաշխվել է  1.400.000  հատ բաժնետոմս,  ներգրավված  դրամական  միջոցների  ծավալը   կազմել  է 1.554.000.000 ՀՀ դրամ:

2011 թվականին բաժնետոմսերի  երրորդ  առաջարկի միջոցով  տեղաբաշխվել  է  թվով  3.287.926  հատ  բաժնետոմս, արդյունքում   Ընկերության  կողմից ներգրավված  միջոցների  ծավալը  կազմել է 3.649.597.860 ՀՀ դրամ:

Բոլոր բաժնետոմսերի  երեք  հրապարակային տեղաբաշխումների  արդյունքում  Ընկերության   կանոնադրական  կապիտալը աճել է 108.8 %-ով` 5.100.000.000-ից   հասնելով  10.650.000.000 ՀՀ դրամ: Ընկերությունը ունի ավելի քան 1200 բաժնետոմսեր  աշխարհի 10 երկրներից, որից ամենախոշոր բաժնետերը հնդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը`47.89 ℅ մասնաբաժնով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը  շրջանառվում են ‹‹NASDAQ OMX ARMENIA›› ֆոնդային բորսայում: Ընկերության  բաժնետոմսերի  իրացվելիությունն ապահովվում է  «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն, որն իրականացվում է բաժնետոմսերի առքուվաճառքի ամենօրյա  գնանշումներ:

 

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի դրվածքային հզորություն` 71.7 ՄՎՏ
Սարսանգ ՀԷԿ50 ՄՎՏԹրղի-1 ՀԷԿ3 ՄՎՏԹրղի-2 ՀԷԿ5.9 ՄՎՏԹրղի-3 ՀԷԿ5 ՄՎՏՄատաղիս-1 ՀԷԿ4.8 ՄՎՏՄատաղիս-2 ՀԷԿ3 ՄՎՏ
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ արտադրության ծավալն ըստ տարիների
2011թ․104.2 մլն կՎտ/ժ2012թ.133.2 մլն կՎտ/ժ2013թ.142.6 մլն կՎտ/ժ2014թ.166.4 մլն կՎտ/ժ2015թ.140.3 մլն կՎտ/ժ2016թ.191.8 մլն կՎտ/ժ