Վերստուգող հանձնաժողով
Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունն իրականացնում է Ընկերության վերստուգող հանձնաժողովը: Ընկերության վերստուգող հանձնաժողովը բաղկացած է 3 (երեք) անդամից, որոնք ընտրվում են Ընկերության Ժողովի կողմից 3 տարի ժամկետով:
Վերստուգող հանձնաժողովի իրավասությունների մեջ մտնում են.
Ընկերության ֆինանսական հաշվետվությունների, հաշվապահական փաստաթղթերի, գույքագրման ակտերի /եզրակացությունների/ ստուգումը, ինչպես նաև վերը նշված փաստաթղթերի համեմատությունը հաշվապահական հաշվառման առաջնային տվյալների հետ
հաշվապահական, հարկային, կառավարչական և վիճակագրական հաշվառման վարման ճշգրտության և ամբողջականության վերլուծությունը,
Խորհրդի կողմից հաստատված ֆինանսատնտեսական պլանների կատարման համապատասխանության ստուգումը,
Ընկերության Ժողովի կողմից հաստատման ենթակա հաշվետու ֆինանսական տարվա համար Ընկերության շահույթի բաշխման կարգի համապատասխանության ստուգումը,
մատակարարներին, պետական բյուջե և արտաբյուջետային հիմնադրամների վճարումների, շահութաբաժինների, պարտատոմսերի տոկոսների և այլ պարտավորությունների մարման ուղղությամբ հաշվարկների և վճարումների ժամանակին կատարման և համապատասխանության ստուգումը,
տարեկան հաշվետվություններում, տարեկան ֆինանսական հաշվետվություններում, հարկային, վիճակագրության և այլ պետական մարմիններին ներկայացվող փաստաթղթերում արտացոլված տեղեկությունների արժանահավատության հաստատումը,
Գլխավոր տնօրենի կողմից կքված պայմանագրերի համապատասխանության ստուգումը
Խորհրդի, Գլխավոր տնօրենի կողմից ընդունված որոշումների` Ընկերության կանոնադրությանը և Ժողովի որոշումներին համապատասխանության ստուգումը,
Ժողովի կողմից ընդունված որոշումների` Օրենքին և Ընկերության կանոնադրությանը համապատասխանության վերլուծությունը:
Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգումն իրականացվում է Ընկերության տարեկան գործունեության արդյունքներով, ինչպես նաև Ընկերության վերստուգող հանձնաժողովի նախաձեռնությամբ, Ժողովի և Խորհրդի որոշմամբ կամ Ընկերության քվեարկող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսի սեփականատեր բաժնետերերի /բաժնետիրոջ/ պահանջով:
«Վերստուգող հանձնաժողովի մասին» կանոնակարգ
«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի վերստուգող հանձնաժողովի կազմը
Նախագահ` Արթուր Պետրոսյան