Իրացման գործունեություն
Ընկերությունը իր գործունեությունը ծավալում է ներքին շուկայում:
Արտադրված էլեկտրաէներգիան Ընկերությունը վաճառում է «Արցախէներգո» ՓԲԸ-ին և «ԷՅ-Ի-ՋԻ» ՍՊԸ-ին, որոնք ունեն ԼՂՀ տարածքում էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման լիցենզիա: Վաճառքը իրականացվում է համաձայն առքուվաճառքի համապատասխան պայմանագրերի, որոնք գրանցված են ԼՂՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից:
Ընկերության ստեղծման պահից մինչև 2008թ-ի ապրիլ ընկած ժամանակահատվածը արտադրված էլեկտրաէներգիան վաճառվում էր «Արցախէներgո» ՓԲԸ-ին 3 դրամ/ԿՎտ/ժամ (առանց ԱԱՀ¤ ֆիքսված սակագնով: ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի` 2008թ-ի ապրիլի 20-ի որոշման համաձայն Ընկերության համար սահմանվել է 3.5 դրամ/ԿՎտ/ժամ սակագին: Ընկերության դիմումի հիման վրա Հանձնաժողովը վերանայել է գործող սակագները և 2008թ-ի հոկտեմբերի 1-ի թիվ 51Ա որոշմամբ սահմանել է նոր սակագինª 9 դրամ/ԿՎտ/ժամ, որը սկսել է գործել 2008թ. նոյեմբերի 1-ից: 2010թ-ի հուլիսից սակագները վերանայվել են և սահմանվել է Սարսանգի ՀԷԿ-ի արտադրանքի համար 9 դրամ/ԿՎտ/ժամ, իսկ Թրղե-1 ՀԷԿ-ի համար` 18 դրամ/ԿՎտ/ժամ սակագին: 2011թ-ի համար էլեկտրաէներգիայի սակագների փոփոխություններ չեն նախատեսվում:
Վաճառքի գները որոշվում են Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների հիման վրա:
Ստորև ներկայացվում են 2008-2010թթ իրացված էլեկտրաէներգիայի ծավալները
Ամիսներ | 2008թ | 2009թ | 2010թ | |||
Էլ․էներգիայի արտադրանք մլն կվտ/ժամ | Էլ․էներգիայի իրացում,մլն ՀՀ դրամ | Էլ․էներգիայի արտադրանք մլն կվտ/ժամ | Էլ․էներգիայի իրացում,մլն ՀՀ դրամ | Էլ․էներգիայի արտադրանք մլն կվտ/ժամ | Էլ․էներգիայի իրացում,մլն ՀՀ դրամ | |
Հունվար | 10.8 | 32.4 | 11.8 | 106.2 | 16.06 | 144.4 |
Փետրվար | 11.2 | 336 | 7.2 | 64.8 | 14.59 | 131.4 |
Մարտ | 10.2 | 30.6 | 8.7 | 78.3 | 15.19 | 136.7 |
Ապրիլ | 28 | 8.4 | 3.2 | 28.8 | 15.34 | 138.0 |
Մայիս | 53 | 1855 | 5.4 | 48.6 | 25.89 | 232.9 |
Հունիս | 59 | 20.65 | 11.3 | 101.7 | 17.38 | 158.2 |
Հուլիս | 3 | 105 | 6.4 | 57.6 | 10.23 | 96.07 |
Օգոստոս | 5.4 | 189 | 10.4 | 93.6 | 3.06 | 28.99 |
Սեպտեմբեր | 39 | 13.65 | 9.5 | 85.5 | 8.53 | 77.84 |
Հոկտեմբեր | 69 | 62.1 | 22.2 | 199.8 | 16.24 | 149.3 |
Նոյեմբեր | 16.7 | 150.3 | 10.3 | 92.7 | 17.34 | 158.64 |
Դեկտեմբեր | 14.9 | 134.1 | 12.9 | 116.1 | 17.8 | 162.3 |
Ընդամենը | 97 | 533.75 | 119.3 | 1.073.7 | 177.64 | 1.614.7 |