Կորպորատիվ քարտուղար
Կորպորատիվ քարտուղար գործունեությունն ուղղված է Ընկերության և նրա բաժնետերերի միջև համագործակցության ապահովմանը, որի ուղղությամբ Կորպորատիվ քարտուղարը`
– հաշվառում է բաժնետերերից ստացված նամակները, պահանջները և այլ դիմումները,
– տալիս է նախնական գնահատական բաժնետերերից ստացված նամակներին, պահանջներին և այլ դիմումներին, անհրաժեշտության դեպքում ապահովում է դրանց իրավական փորձաքննությունը և Ընկերության իրավասու մարմնին հասցեագրումը,
– իր իրավասությունների շրջանակներում ապահովում է Ընկերությունում բաժնետերերի դիմումների և բաժնետերերի իրավունքների խախտման հետ կապված շահերի բախումների դեպքերի ուսումնասիրությունը,
– ապահովում է բաժնետերերին իրենց իրավունքների հետ կապված խորհրդատվության տրամադրում,
– ապահովում է արժեթղթերի գծով շահաբաժիններ և այլ եկամուտներ ստանալու իրավունք ունեցող բաժնետերերի եկամուտների վճարման կազմակերպչական վերահսկողությունը:
– իրականացնում է Ընկերության կանոնադրությամբ և «Կորպորատիվ քարտուղարի մասին» «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ կանոնակարգով սահմանված այլ գործառնություններ:
Կորպորատիվ քատրուղարին նշանակում և ազատում է Խորհուրդը: Վերջինիս գործունեության ժամկետը չի սահմանափակվում:
Ընկերության կորպորատիվ քարտուղարն է Լիլիթ Մինասյան: