Արտադրական հզորություններ
Ներկայումս էլեկտրաէներգիայի արտադրությունն Ընկերությունն իրականացնում է մեկ խոշոր՝ <<Սարսանգի>> ՀԷԿ-ով, և հինգ լավագույն սարքավորւմներով հագեցած փոքր հիդրոէլէկտրոկայանների միջոցով:
Ընկերության հիմնական ակտիվը Սարսանգի ՀԷԿ-ն է, որը կառուցվել է 1976թ. ԼՂՀ հիմնական գետի` Թարթառի վրա և համարվում է նախկին ԽՍՀՄ լավագույն և սարքավորումներով առավելագույնս հագեցած ՀԷԿ-երից մեկը:
Սարսանգի ՀԷԿ-ը տեղակայված է Սարսանգի ջրամբարի վրա: Վերջինս ունի 500 մլն մ3 արդյունավետ ծավալ: Ամբարտակի բարձրությունը և լայնությունը կազմում են համապատասխանաբար 730մ և 550մ, որը նույնիսկ եվրոպական երկրների շարքում համարվում է ամենաբարձրերից մեկը:
2010թ-ի ապրիլին շահագործման է հանձնվել Թրղե-1 ՀԷԿ-ը՝3.0 մվտ դրվածքային հզորութամբ և 12.0 մլն. Կվտ/ժամ միջին տարեկան արտադրանքով:
<<Թրղի-2>> հիդրոէլեկտրոկայանը շահագործվել է 2011 թվկանին՝ 5.9 մվտ դրվածքային հզորությամբ և 22.0 մլն. Կվտ/ժամ միջին տարեկան արտադրանքով:
<<Թրղի-3>> հիդրոէլեկտրակայանը շահագործվել 2015 թվականին՝ 5.0 մվտ դրվածքային հզորւթյամբ և 18.0 մլն. Կվտ/ժամ միջին տարեկան արտադրանքով:
2012 թվականին Ընկերության կողմից շահագործվել են <<Մատաղիս-1>> և <<Մատաղիս-2>> հիդրոէլեկտրոկայանները ՝ համապատասխան 4.8 և 3.0 մվտ դրվածքային հզորությամբ 21.0 և 13.0 մլն. Կվտ/ժամ միջին տարեկան արտադրականքով:
Բնութագրեր | Չփման միավոր | Թրղե ՀԷԿ-1 | Թրղե ՀԷԿ-2 | Մատաղիս ՀԷԿ-1 | Մատաղիս ՀԷԿ-2 |
Դրվածքային բնութագրեր | ՄՎՏ | 3 | 5.9 | 4.8 | 3 |
Էլ․էներգիայի միջին Բազմամյա արտադրանք | մլն ԿՎՏ/ժամ | 10.3 | 18.03 | 2.92 | 12.19 |
Հաշվարկային ճնշում | մ | 252.86 | 401.2 | 21 | 13.8 |
Հաշվարկային ելք | մ3/վրկ | 1.65 | 1.96 | 30 | 30 |
Տարեկան ջրհոսքի ծավալ | մլն մ3 | 33.76 | 28.54 | 632.4 | 632.4 |
Հիդրոագրեգատների թիվ | հատ | 3 | 2 | 3 | 3 |
Դերիվացիոն խողովակաշարի երկարություն | կմ | 5 | 5 | 0.24 | 0.03 |
Դերիվացիոն խողովակաշարի | հատ/մմ | 1/1220 | 1/1220 | 3*1600/3*2520 | 3*2520 |