Գլխավոր տնօրեն
Գլխավոր տնօրենը նշանակվում է Խորհրդի կողմից 3 /երեք/ տարի ժամկետով:
Գլխավոր տնօրենի իրավասություններին պատկանում են հետևյալ հարցերը`
– Ժողովի և Խորհրդի որոշումներին համապատասխան Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումը,
– տարեկան հաշվետվությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների, այդ թվում` շահույթի /վնասի/ բաշխման և շահութաբաժինների վճարման հաշվետվությունների կազմման ղեկավարումը` Խորհրդին ներկայացնելու համար,
– գործարքների կնքման, փոփոխման և լուծման վերաբերյալ որոշումների ընդունումը, բացառությամբ այն գործարքների, որոնք կնքելու որոշումը վերապահված է Ժողովին կամ Խորհրդին,
– ներքին հսկողության գործընթացի կազմակերպումը և իրականացումը,
– Ընկերության անունից բոլոր փաստաթղթերի ստորագրումը, բացառությամբ այն փաստաթղթերի որոնց ստորագրման իրավասությունը Ընկերության կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով վերապահված է Ընկերության պաշտոնատար այլ անձանց,
– Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության պլանների մշակումը` Խորհրդի հաստատմանը ներկայացնելու համար,
– Ընկերության Ժողովի և Խորհրդի իրավասությանը չվերապահված Ընկերության ներքին փաստաթղթերի հաստատումը
– այլ:
«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն է Վահրամ Բեգլարյանը:
«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի «Գլխավոր տնօրենի մասին» կանոնակարգ