Ընկերության պատմություն
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ընկերությունը հիմնադրվել է ԱՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 1-ի N 484 որոշմամբ (պետական գրանցում է ստացել 2007թ-ի դեկտեմբերի 12-ին «ԱՐՑԱԽ ՀԷԿ» անվանումով և «փակ բաժնետիրական ընկերություն» կազմակերպա-իրավական ձևով), որի համաձայն Ընկերության 100% բաժնետոմսերի սեփակատեր էր ԱՀ-ը` ի դեմս Կառավարության:
«ԱՐՑԱԽ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է «ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ-ի (գրանցված` ԱՀ-ի արդարադատության նախարարության ռեգիստրի բաժնի կողմից 28.02.2005թ., գրանցման համար` 443.120.20892, վկայական` 001350) առանձնացման միջոցով վերակազմակերպման արդյունքում և հանդիսանում է նրա իրավահաջորդը` բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռին համապատասխան:
ԱՀ Կառավարության 2008թ. մայիսի 13-ի «ԱՐՑԱԽ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» թիվ 360 որոշման համաձայն «ԱՐՑԱԽ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցված` ԱՀ-ի արդարադատության նախարարության ռեգիստրի բաժնի կողմից 12.12.2007թ., գրանցման համար` 443.120.11328, վկայական` 02 Ա 001980) վերակազմավորման միջոցով վերակազմակերպվել է «ԱՐՑԱԽ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.-ի հունիսի 9-ից ընկերությունը կրում է «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ ֆիրմային անվանումը և կազմակերպա-իրավական ձևը:
Ընկերության հիմնական ակտիվը Սարսանգի հիդրոէլեկտրակայանն է, որը կառուցվել է 1976թ. ԱՀ հիմնական գետի` Թարթառի վրա և համարվում է նախկին ԽՍՀՄ լավագույն և սարքավորումներով առավելագույնս հագեցած ՀԷԿ-երից մեկը: Սարսանգի ՀԷԿ-ը հագեցած է երկու հիդրոտուրբիններով` յուրաքանչյուրը 25 ՄՎտ դրվածքային հզորությամբ և վայրկյանում 33.2 մ3 ջրի օգտագործման ծավալներով:
Սարսանգի ջրամբարը նախատեսված է թարթառ ՀԷԿ –ի միջին բազմատարյան 558մլն մ 3 ջրհոսքը կուտակելու համար: Ջրամբարի լրիվ ծավալը կազմում է 565 մլն մ3, իսկ օգտատակ ծավալը 495 մլնմ3 ու հայելու մակերեսը կազմում է 14,2 կմ2 Ջրամբարից հաշվարկային ջրթողը 840 մ3/վրկ. Է, որից 740 մ3/վրկ-ը վթարային ջրթողով, 70 մ3/վրկ-ը դերիվացիոն համակարգով ու 30 մ3/վրկ-ը ոռոգման փականներով: Ամբարտակի երկարությունը կազմում է 550մ, մաքսիմալ ճնշումը 126 մ է, իսկ հաշվարկային ճնշումը 87,5մ: Ջրամբարի աջ ափին գետի հունի մակարդակին կառուցված է շինարարական թունել 430մ:
Վթարային ջրթողի երկարությունն է 254մ. Իսկ դերիվացիոն ջրթողի երկարությունն է 280մ;
2007թ. Նոյեմբեր ամսից Սարսանգի ջրամբարն ու ՀԷԿ-ը շահագործվում են <Արցախ ՀԷԿ> ԲԲԸ-ն կողմից:
«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ն ստեղծմամբ 2008թ. ԱՀ կառավարությունը, որպես առաջնահերթ կանխանշել էր 5 փոքր հիդրոկայանների շինարարությունը Թ-1,Թ-2,Թ-3,Մ-1 և Մ-2:
2010թ. շահագործման է հանձնվել «Թրղի-1» ՓՀԷկ-ը`3,0 ՄՎտ դրվածքային հզորությամբ և 13,0 մլն. կՎտ/ժամ միջին տարեկան արտադրանքով:
«Թրղի-2» ՓՀԷկ-ը շահագործման է հանձնվել 2011թ. 5,9 ՄՎտ դրվածքային հզորությամբ և 22,0 մլն կՎտ /ժամ միջին տարեկան արտադրանքով:
2012թ. Ընկերության կողմից շահագործման է հանձնվել «Մատաղիս-1» և «Մատաղիս-2» ՓՀԷկ-րը համապատասխանաբար 4,8 և 3,0 ՄՎտ դրվածքային հզորություններով և 22,0 և 13,0 մլն կՎտ/ժամ միջին տարեկան արտադրանքներով:
2015թ. շահագործման է հանձնվել «Թրղի-3» ՓՀԷկ-ը, որի դրվածքային հզորությունը 5,0 ՄՎտ է, իսկ միջին տարեկան արտադրանքը 18մլն կՎտ/ժամ :
2018թ. սեպտեմբերի 28-ին շահագործման է հանձնվել «թրղի-4» ՓՀԷկ-ը 0.8 մվտ դրվածքյին հզորությամբ :
2018թ. հոկտեմբերի 18-ին շահագործման է հանձնվել «լև-1» ՓՀԷկ-ը 5.0 մվտ դրվածքային հզորությամբ :
Ցուցանիշները:
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն ՀԷԿ-երի տեխնիկական և ջրաէներգետիկ բնութագրերը
Բնութագրեր | Չափի միավոր | Սարսանգ | Թ-1 | Թ-2 | Թ-3 | Մ-1 | Մ-2 | Ընդ. |
Դրվածքային հզորություն | ՄՎտ | 50,0 | 3,0 | 5,9 | 5,0 | 4.8 | 3.0 | 71,7 |
Էլ.էներգիայի միջին բազմատարյան արտադրանք | մլնկՎտ/ժամ | 105,38 | 10,3 | 18,03 | 14,42 | 20.92 | 12.19 | 181,24 |
Ստատիկ ճնշում | մ | 55-111 | 257,0 | 401,2 | 331,3 | 21 | 13.8 | |
Հաշվարկային ելք | մ3/վրկ | 66,5 | 1,65 | 1,96 | 1,9 | 30 | 30 | |
Տուրբինների քանակը | հատ | 2 | 3 | 2 | 2 | 3 | 3 | 15 |
Ճնշումային խողովակաշարի երկարությունը | մ | 280 | 5880 | 4750 | 500,1500 (2*2500) |
202.5 | 25.5 | |
Ճնշումային խողովակաշարի տրամագիծը | մմ | 3200 | 1220 | 1000 | 1220.1020. 2*720 |
1600 2500 |
2500 | |
Տեղադրման նիշը | մ | 607 | 1458,8 | 1058,0 | 727.09 | 397.63 | 384.7 |
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ–ն ստեղծումից հետո, ընկերության հիդրոկայաններում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալները հետևյալն է
մլն կՎտ ժամ
ՀԷԿ–ի անվանում | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 |
<Սարսանգ> ՀԷԿ | 24.6 | 97 | 119.3 | 175.85 | 93.99 | 97.91 | 82.78 | 103.72 | 81.93 |
Թրղի-1 ՓՀԷԿ | 1.75 | 8.71 | 11.3 | 11.78 | 9.69 | 9.22 | |||
Թրղի-1 ՓՀԷԿ | 1.51 | 18.28 | 20.48 | 17.01 | 15.85 | ||||
Թրղի-1 ՓՀԷԿ | 3.14 | ||||||||
Մատաղիս -1 ՓՀԷԿ | 0.21 | 16.48 | 23.17 | 19.12 | |||||
Մատաղիս -1 ՓՀԷԿ |
5.49 | 11.11 | 12.82 | 11.03 | |||||
Ընդամենը | 24.6 | 97 | 119.3 | 177.64 | 104.21 | 133.19 | 142.63 | 166.41 | 140.28 |
2016թ. «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ–ն հիդրոկայաններում արտադրվել է 184.50մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, որից 104.89մլն կՎտ ժամ «Սարսանգ» ՀԷԿ–ում , 10.53 մլն կՎտ ժամ «Թրղի-1» ՓՀԷԿ–ում, 17.93 մլն կՎտ ժամ «Թրղի-2» ՓՀԷԿ–ում,14.34 մլն կՎտ ժամ «Թրղի-3» ՓՀԷԿ–ում, 23.69 մլն կվտ ժամ «Մատաղիս-1» ՓՀԷԿ–ում և 13.11 մլն կՎտ ժամ «Մատաղիս-2» ՓՀԷԿ–ում:
ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ
Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 10,650,000,000 ՀՀ դրամ
ԸՆկերության բաժնետերերի ընդհանուր թիվը` 1200:
Ընկերության ռազմավարական նպատակն է` ժամանակակից սարքավորումներով հագեցաց նոր հիդրոէլեկտրակայանների շահագործման և միավոր էկեկտրաէներգիայի արտադրության համար ջրի տեսակարար ծախսի իջեցման ճանապարհով արտադրական հնարավորությունների ընդլայնումը, որն ոիղղված կլինի ԱՀ-մ էլեկտրաէներգիայի նկատմամբ պահանջարկի լրիվ բավարարմանը և հետագայում էլեկտրաէներգիայի արտահանումը:
ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ
2018թ դրությամբ «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ն ունի է 221 աշխատակիցներ, որոնցից վարչական` 53 աշխատակից, արտադրական և սպասարկման ոլորտում ընդգրկված` 168 աշխատակիցներ: