Ընկերության դիրքը ճյուղում
Ընկերությունը ԼՂՀ-ում էլեկտրաէներգիա արտադրող խոշորագույն կազմակերպությունն է:
Բացի «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ից ԼՂՀ-ում կան էլեկտրաէներգիա արտադրող այլ միավորներ ևս, որոնց արտադրանքի գումարային ծավալը 2010թ-ի ընթացքում կազմել է 1.96 մլն Կվտ/ժամ: Դա կազմում է ԼՂՀ էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալի ընդամենը 1%-ը, ինչը մրցակցային դաշտ չի ձևավորում:
ԼՂՀ-ում և նրանից դուրս Ընկերությունը չունի մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ: ԼՂՀ-ում և նրանից դուրս Ընկերությունը չունի դուստր ընկերություններ: