Բաժնետերերի ընդհանուր ժողով

«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ն իր դրվածքային հզորությամբ ԱՀ խոշորագույն հիդրոէլեկտրաէներգիա արտադրող ընկերությունն է, որը արտադրության գործընթացում օգտագործում է բացառապես վերականգնվող աղբյուրներ` մատակարարելով մաքուր և անվտանգ էներգիա:

Ներկայումս «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի դրվածքային հզորությունը կազմում  է 79.5 ՄՎտ` ներառելով «Սարսանգ» ՀԷԿ-ինը` 50 ՄՎտ (2 ՀԱ, 25-ական ՄՎտ հզորության),  «Թրղի-1» ՓՀԷԿ-ինը՝ 3 ՄՎտ (3 ՀԱ, 1-ական ՄՎտ հզորության), «Թրղի-2» ՓՀԷԿ-ինը՝ 5.9 ՄՎտ (2 ՀԱ, 3-ական ՄՎտ հզորության), «Թրղի-3» ՓՀԷԿ-ինը՝ 5.0 ՄՎտ (2 ՀԱ, 2.5-ական  ՄՎտ հզորության): «Մատաղիս-1» ՓՀԷԿ-ինը 4,8 ՄՎտ (3 ՀԱ 1.6 մվտ հզորության)  և, «Մատաղիս-2» ՓՀԷԿ-ինը  3.0  ՄՎտ հզորության (3 ՀԱ 1-ական ՄՎտ հզորության) թրղի-4 փհէկ-ինը՝ 0.8 մվտ, լև-1-ինը՝7.0 մվտ:

Սարսանգ ՀԷԿ-ի կողմից վերջին տարիներին արտադրած էլեգտրաէներգիայի տարեկան միջին ծավալները եղել են 81.93-175.85 մլնԿՎտ/ժամ: 2015թ. «ԱՐՑԱԽ ՀԷԿ»-ի արտադրանքի ծավալը կազմել է 140.28 մլն կվտ/ժ էլեկտրական էներգիա՝ կանխատեսվող 180.39 մլն ԿՎտ/ժամ-ի փոխարեն: Արդյունքում 2015թ-ին Ընկերությունը բավարարել է ԱՀ-ի էլեկտրաէներգիայի պահանջարկի /292,76 մլն ԿՎտ/ժամ/ ավելիքան 47,92%-ը: Պահանջարկի մնացած մասը բավարարվել է ՀՀ-ից ներմուծված  և մյուս ՓՀԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայի հաշվին:

2016թ. «Արցախ ՀԷԿ»-ի արտադրանքի կանխատեսվող ծավալը կազմում է 184.50 մլն կվտ/ժ էլեկտրականէներգիա: Արդյունքում 2016թ-ին Ընկերությունը կբավարարի ԼՂՀ-ի էլեկտրաէներգիայի պահանջարկի /318,0 մլն ԿՎտ/ժամ/ ավելի քան 58,02%-ը:
Նշենք, որ 2016թ. հունվար–հունիս ամիսներին նախատեսվում էր բոլոր հիդրոկայաններում արտադրել 105.76 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, սակայն փաստացի կարտադրվի 112.44 մլնկՎտ ժամ էլեկտրաէներգիա:
Բացի գործող հզորությունների շահագործումից «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ–ը ԱՀ տարածքումշարունակում է իրականացնել նոր փոքր ՀԷԿ–երի շինարարության աշխատանքներ: «Թրղի-1» ՓՀԷԿ–ի գլխամասային հանգույցից վերև կառուցվում է «Թրղի-4» ՓՀԷԿ–ը 0.76 ՄՎտ հզորությամբ ու 3.46 մլն կՎտ ժամ միջին տարեկան արտադրանքի հնարավորությամբ: «Թրղի-4» ՓՀԷԿ–իգործարկումից հետո Թրղի-1.2.3 ՓՀԷԿ–երում լրացուցիչ կարտադրվի տարեկան 11.94 մլն կՎտ ժամէլեկտրաէներգիա;
Սկսվել է նաև «Լեվ-1» ՓՀԷԿ–ի շինարարությունը, որի դրվածքային հզորությունը կազմում է7.0 ՄՎտ , իսկ էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրանքը կլինի 37.0 մլն կՎտ ժամ:
Նշված ՓՀԷԿ-երի գործարկումից հետո «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ն հիդրոկայանների ընդհանուր դրվածքային հզորությունը կկազմի 79,46 ՄՎտ և նրանցում տարեկան կարտադրվի  մինչև  235 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

ՀԷԿ-երի շինարարության ծրագրերը ֆինանսավորվում են բաժնետոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցների և փոխառությունների հաշվին: Ընկերությունը առաջին անգամ իր բաժնետոմսերը հանրությանն առաջարկել է  2009թ-ին:

Ընդհանուր առմամբ, Ընկերությունը կազմակերպել է բաժնետոմսերի 3 հրապարակայի նտեղաբաշխում.

I –  Բաժնետոմսերի առաջին հրապարակային  առաջարկի միջոցով 2009 թվականին Ընկերությունը տեղաբաշխել է 862.074 հատ բաժնետոմսեր, ֆինանսական շուկայից ներգրավելով 905.177.700 ՀՀ դրամ ծավալով դրամական միջոցներ:

II – երկրորդ  հրապարակային առաջարկը  տեղի է ունեցել 2010 թվականին,  արդյունքում տեղաբաշխվել է 1.400.000 հատ բաժնետոմս, ներգրավված  դրամական միջացների ծավալը կազմել է 1.554.000.000 ՀՀ դրամ :

III – 2011 թվականին բաժնետոմսերի երրորդ  առաջարկի միջոցով տեղաբաշխվել է թվով 3.287.926  հատ բաժնետոմս, արդյունքում  Ընկերություն կողմից ներգրավված միջացների ծավալը կազմել է 3.649.597.860 ՀՀ դրամ

Նշված բաժանորդագրումների արդյունքում Ընկերության կանոնադրական կապիտալն աճել է  5 մլրդ 550 մլնդրամով՝ և այսօր կազմում է 10 մլրդ 650 մլնդրամ։

Կանոնադրական կապիտալի կառուցվածքը բաժնետոմսերի 3-րդ տեղաբաշխումից հետո ընդունել է հետևյալ տեսքը`

47.89 %, կամ` 5.100.000.000 դրամ – ԼՂՀԿառավարություն,

35.0 %, կամ` 3.726.863.000 դրամ – թվով 4 խոշորբաժնետերեր,

17.11 %, կամ` 1.823.137.000 դրամ – 1261 փոքրբաժնետերեր:

Այսպիսով, Ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 1200 և ավելի բաժնետեր՝աշխարհի 10 երկրներից։

Ընկերության բոլոր բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի երկրորդային` B ցուցակում։ Ընկերության բաժնետոմսերի իրացվելիությունն ապահովում է «Արմսվսիբանկ» ՓԲԸ-ն, որն ապահովում է բաժնետոմսերի առուվաճառքի ամենօրյա գնանշումները: «Արմսվիսբանկ»-ը հանդիսանում է նաև «ԱրցախՀԷԿ»-ի բաժնետոմսերի տեղաբաշխողն ու հաշվարկային բանկը:

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի դրվածքային հզորություն` 79.5 ՄՎՏ
Սարսանգ ՀԷԿ50 ՄՎՏԹրղի-1 ՀԷԿ3 ՄՎՏԹրղի-2 ՀԷԿ5.9 ՄՎՏԹրղի-3 ՀԷԿ5 ՄՎՏԹրղի-4 ՀԷԿ0.8 ՄՎՏՄատաղիս-1 ՀԷԿ4.8 ՄՎՏՄատաղիս-2 ՀԷԿ3 ՄՎՏԼև-1 ՀԷԿ7 ՄՎՏ
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ արտադրության ծավալն ըստ տարիների
2011թ․104.2 մլն կՎտ/ժ2012թ.133.2 մլն կՎտ/ժ2013թ.142.6 մլն կՎտ/ժ2014թ.166.4 մլն կՎտ/ժ2015թ.140.3 մլն կՎտ/ժ2016թ.191.8 մլն կՎտ/ժ2017թ.181.4 մլն կՎտ/ժ