10.06.2013 բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողով

 10.06.2013թ. բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովի որոշումները

Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետերերի երրորդ տարեկան ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 2013թ-ի հունիսի 10-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում։ Օրակարգում Տնօրենների խորհրդի կողմից ընդգրկված էր թվով 8 հարց, այդ թվում` տարեկան ֆինանսա-տնտեսական և արտադրա-տեխնիկական հաշվետվությունների ներկայացում, տարեկան ֆինանսական հաշվետվությունների հաստատում, 2012թ. ընկերության ֆինանսական գործունեության վերաբերյալ Աուդիտորի եզրակացության ներկայացում, Ընկերության 2013թ. ֆինանսական գործունեության աուդիտորական կազմակերպության ընտրություն, տարեկան հաշվետվություններում արտացոլված տվյալների արժանահավատության վերաբերյալ վերստուգող հանձնաժողովի եզրակացությունը, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ՝ 2012 թվականի գործունեության արդյունքներով տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունում և տարեկան շահութաբաժինների չափի հաստատում, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ տնօրենների խորհրդի, հաշվիչ և վերստուգող հանձնաժողովների ընտրություն: Ժողովում քննարկվեց, մասնավորապես, բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին առաջարկված շահույթի բաշխման վերաբերալ հարցը, դրա համամասնությունները մեկ բաժնետոմսի անվանական արժեքի նկատմամբ` 5 % տարեկան եկամտաբերության հաշվարկով:

Խորհրդի որոշումը Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով գումարելու մասին
Ժողովի արձանագրությունը

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի դրվածքային հզորություն` 71.7 ՄՎՏ
Սարսանգ ՀԷԿ50 ՄՎՏԹրղի-1 ՀԷԿ3 ՄՎՏԹրղի-2 ՀԷԿ5.9 ՄՎՏԹրղի-3 ՀԷԿ5 ՄՎՏՄատաղիս-1 ՀԷԿ4.8 ՄՎՏՄատաղիս-2 ՀԷԿ3 ՄՎՏ
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ արտադրության ծավալն ըստ տարիների
2011թ․104.2 մլն կՎտ/ժ2012թ.133.2 մլն կՎտ/ժ2013թ.142.6 մլն կՎտ/ժ2014թ.166.4 մլն կՎտ/ժ2015թ.140.3 մլն կՎտ/ժ2016թ.191.8 մլն կՎտ/ժ