27.06.2016 բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողով

2016թ. Հունիսի 27-ին տեղի ունեցավ «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը: Ընդունվեցին հետևյալ որոշումները`

– Հաստատել «Ասատրյանս» ՍՊԸ-ն որպես 2016 թվականի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձ:

– Հաստատել «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության 2015 թվականի ֆինանսատնտեսական գործունեության տարեկան հաշվետվությունները, հաշվապահական հաշվեկշիռները:

Հաստատել զուտ շահույթի բաշխման համամասնությունները, այդ թվում` շահութաբաժինների մեկ բաժնետոմսի անվանական արժեքի նկատմամբ 8 % տարեկան եկամտաբերության հաշվարկով ընդամենը 852 000 000 (ութ հարյուր հիսուներկու  միլիոն) ՀՀ դրամ և մասհանումներ Գլխավոր պահուստին` զուտ շահույթի 5%-ի չափով 41 662 000 (քառասունմեկ միլիոն վեց հարյուր վաթսուներկու հազար) ՀՀ դրամ:

– 2015 թվականի արդյունքներով ընկերության բաժնետերերին վճարել շահութաբաժիններ` 1 բաժնետոմսին 80 (ութսուն) ՀՀ դրամ հաշվարկով` վճարումը սկսելով 2016թ. Հուլիսի 5-ից:

– «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության տնօրենների խորհուրդ ընտրել հետևյալ կազմով`

  1. Թևոսյան Սպարտակ
  2. Բեգլարյան Հայկ
  3. Բալյոզյան Րաֆֆի
  4. Ղոնյան Արա
  5. Բոյաջյան Հայկ
  6. Արաբյան Կարեն
  7. Բեգլարյան Վահրամ
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի դրվածքային հզորություն` 79.5 ՄՎՏ
Սարսանգ ՀԷԿ50 ՄՎՏԹրղի-1 ՀԷԿ3 ՄՎՏԹրղի-2 ՀԷԿ5.9 ՄՎՏԹրղի-3 ՀԷԿ5 ՄՎՏԹրղի-4 ՀԷԿ0.8 ՄՎՏ
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ արտադրության ծավալն ըստ տարիների
2011թ․104.2 մլն կՎտ/ժ2012թ.133.2 մլն կՎտ/ժ2013թ.142.6 մլն կՎտ/ժ2014թ.166.4 մլն կՎտ/ժ2015թ.140.3 մլն կՎտ/ժ2016թ.191.8 մլն կՎտ/ժ2017թ.181.4 մլն կՎտ/ժ2018թ.190.8 մլն կՎտ/ժ2019թ.184.9 մլն կՎտ/ժ