30.05.2011թ. բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողով
30.05.2011թ. բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովի որոշումները
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետերերի երկրորդ տարեկան ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 2011թ-ի մայիսի 30-ին ԼՂՀ քաղաք Ստեփանակերտում:
Օրակարգում Տնօրենների խորհրդի կողմից ընդգրկված էր թվով 8 հարց, այդ թվում` տարեկան ֆինանսա-տնտեսական և արտադրա-տեխնիկական հաշվետվությունների ներկայացում, տարեկան ֆինանսական հաշվետվությունների հաստատում, 2010թ. ընկերության ֆինանսական գործունեության վերաբերյալ Աուդիտորի եզրակացության ներկայացում, Ընկերության 2011թ. ֆինանսական գործունեության աուդիտորական կազմակերպության ընտրություն, տարեկան հաշվետվություններում արտացոլված տվյալների արժանահավատության վերաբերյալ վերստուգող հանձնաժողովի եզրակացությունը, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի 2010 թվականի գործունեության արդյունքներով տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունում և տարեկան շահութաբաժինների չափի հաստատում, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին (իրավաբանական հասցեի փոփոխություն), «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի ընտրություն:
Տնօրենների խորհրդի կողմից առանձնակի հետաքրքրությամբ քննարկվեցին Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին առաջարկված շահույթի բաշխման վերաբերալ հարցը, դրա համամասնությունները մեկ բաժնետոմսի անվանական արժեքի նկատմամբ` 10% տարեկան եկամտաբերության հաշվարկով կամ 736,207,400 (յոթ հարյուր երեսունվեց միլիոն երկու հարյուր յոթ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ ծավալով:
Խորհրդի որոշումը Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով գումարելու մասին
Ժողովին ներկայացված հարցերի ընդհանուր նկարագիրը
Ժողովի արձանագրությունը