2012 թվականի հուլիսի 17-ին կայացավ ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցութունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգային հարցերի թվում նաև էներգետիկայի արտադրության բնագավառին առնչվող որոշման նախագծերն էին. մասնավորապես հանձնաժողովը բավարարեց ″Արցախ ՀԷԿ″ ԲԲԸ հայտը՝ Ընկերությանը տրամադրելով Մարտակերտի շրջանի Մատաղիս բնակավայրի մոտ կառուցված «Մատաղիս-1» և «Մատաղիս-2» փոքր ՀԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրություն իրականացնելու իրավունք՝ 15 տարվա գործողության ժամկետով: Նշենք, որ «Մատաղիս-1» ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը կազմում է 4,8 ՄՎտ, տարեկան կանխատեսվող արտադրանքը՝ 22,4 մլն ԿՎտ/ժ, իսկ «Մատաղիս-2»-ինը՝ համապատասխանաբար 3 ՄՎտ և 13 մլն ԿՎտ/ժ։ Հանձնաժողովի նիստի մասին Արցախի Հանրային հեռուստատեսության պատրաստած տեսանյութը։