2012թ. մարտի 24-ին տեղի ունեցավ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ տնօրենների խորհրդի նիստ։
Օրակարգի առաջին հարցով ներկայացվեց ընկերության 2011 թվականի եկամուտների և ծախսերի կատարողականները։
Հաջորդ հարցը վերաբերվում էր ընկերության ընթացիկ տարվա պլանավորվող եկամուտների, ծախսերի նախահաշվին։ Այնուհետև քննարկվեցին ընկերության 2012թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության համար մրցութային հանձնաժողովին ներկայացված հայտերը, որոնց քննարկման արդյունքում Խորհուրդը որոշեց, որ համաձայն մրցութային հանձնաժողովի եզրակացության, որպես ընկերության 2012թ. ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող, բաժնետերերի տարեկան ժողովին ներկայացվելու է «Ֆինտեխ աուդիտ» ՓԲԸ-ի (ՀՀ) թեկնածությունը։
Նիստում քննարկված՝«Սարսանգ» ՀԷԿ-ի աշխատանքի հուսալիության և անվտանգության բարձրացման նպատակով արագության և գրգռման կարգավորիչների համակարգի տեղադրման անհրաժեշտության մասին զեկույցով և 2012թ. կապիտալ ներդրումների ծրագրում ընդգրկելու մասին առաջարկությամբ հանդես եկավ ընկերության տեխնիկական տնօրեն Ա. Գասպարյանը։ Առաջարկության կապակցությամբ Խորհրդի անդամները որոշեցին, որ անհրաժեշտ է ձեռնամուխ լինել նշված առաջարկության նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներին։
Նիստում որոշվեց, որ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետերերի հերթական տարեկան ընդհանուր ժողովը կկայանա 2012թ. ապրիլի 30-ին՝ ք. Ստեփանակերտում, Թումանյան 63 հասցեում (Մշակույթի և երիտասարդության պալատի Փոքր դահլիճ)։
Նիստում հաստատվեց նաև ժողովի օրակարգը։