«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ Տնօրենների Խորհրդի 2011թ-ի հունիսի 20-ի նիստում ընդունվել է որոշում բաժնետերերի ընդհանուր արտահերթ ժողով գումարելու մասին: Ժողովին կարող են մասնակցել 2011թ-ի հունիսի 21-ի դրությամբ Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրանցված բոլոր բաժնետերերը:

Խորհուրդը հաստատել է Ժողովի օրակարգը Ընկերության կողմից բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման և տեղաբաշխման վերաբերյալ:

Ժողովը անց է կացվելու հեռակա քվեարկությամբ: Բաժնետերերի կողմից քվեաթերթիկները ստանալուց հետո վերջիններս կարող են ուղարկվել Ընկերության հասցեով (ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 25ա) կամ էլեկտրոնային փոստով` (artsakhhek@mail.ru): Քվեաթերթիկների ընդունման վերջնաժամկետը 2011թ-ի օգոստոսի 1-ն է:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

Ընկերության բաժնետերերը կարող են մանրամասն տեղեկություններ ստանալ Ժողովի օրակարգի հարցերի կապակցությամբ: Նյութերի պատճենները բաժնետերերին կտրամադրվեն համապատասխան պահանջը ներկայացվելու պահից 5 օրվա ընթացքում` փոստով/այդ թվում` էլեկտրոնային/ կամ առձեռն Ընկերությունից: