«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ն նախաձեռնում է լրացուցիչ տեղաբաշխված հասարակ անվանական բաժնետոմսերի ցուցակման գործընթացը:

Ընկերության` նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերը ցուցակվում են «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի բաժնետոմսերի երկրորդային /B/ ցուցակում: Լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերի շրջանառությունը կկազմակերպվի նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի հետ միասնական ընդհանուր եղանակով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի` 2011թվականի ապրիլի 12-ի թիվ 1/359Ա որոշմամբ գրանցվել է «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի առևտրի ազդագիրը, որով Ընկերությունը կարգավորվող շուկայում առևտրի թույլտվություն է հայցում իր կողմից ամբողջությամբ տեղաբաշխված լրացուցիչ 1,400,000 հատ բաժնետոմսերի համար:

«Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա»  ԲԲԸ-ի կողմից բաժնետոմսերի ցուցակման դեպքում բաժնետոմսերը կդառնան ազատ շրջանառության առարկա կարգավորվող շուկայում: Ընկերության բաժնետոմսերի շուկա ստեղծող «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն շարունակելու է մարքեթմեյքինգի ծառայություններ մատուցել նաև լրացուցիչ տեղաբաշխված ցուցակված բաժնետոմսերի համար` դրանով իսկ ապահովելով դրանց ամենօրյա իրացվելիությունը:

Առևտրի ազդագրին ծանոթանալ կարելի է այստեղ: