«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ Տնօրենների Խորհրդի 2011թ-ի ապրիլի 21-ի նիստում ընդունվել է որոշում բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողով գումարելու մասին:
Ժողովը տեղի կունենա 2011թ-ի մայիսի 30-ին, ժամը 11:00-ին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում, Թումանյան 63 հասցեում: Ժողովին մասնակցել կարող են 2011թ-ի ապրիլի 21-ի դրությամբ Ընկերության բաժնետերերի ռեեստրում հաշվառվող անձինք, որոնք համապատասխան կարգով կծանուցվեն Ընկերության կողմից:
Խորհուրդը հաստատել է Ժողովի օրակարգը, որն ընդգրկում է`

  1. <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ Խորհրդի ընտրություն*,
  2.  Տարեկան հաշվետվությունների ներկայացում,
  3. Տարեկան ֆինանսական հաշվետվությունների հաստատում,
  4.  2010թ. ընկերության ֆինանսական գործունեության վերաբերյալ Աուդիտորի եզրակացության ներկայացում,
  5. Ընկերության 2011թ. ֆինանսական գործունեության աուդիտն իրականացնող կազմակերպության ընտրություն,
  6.  տարեկան հաշվետվություններում արտացոլված տվյալների արժանահավատության վերաբերյալ վերստուգող հանձնաժողովի եզրակացություն,
  7. «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ 2010 թվականի գործունեության արդյունքներով տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունում և տարեկան շահութաբաժինների չափի հաստատում,
  8. «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում /իրավաբանական հասցեի փոփոխություն/:

Խորհուրդը սահմանել է նաև 2010 թվականի արդյունքներով ընկերության բաժնետերերին վճարվելիք շահութաբաժինների նախնական չափը` 1 բաժնետոմսի դիմաց 100 ՀՀ դրամ հաշվարկով: Շահութաբաժիններ կարող են ստանալ Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձինք: Շահութաբաժիններ վճարելու մասին որոշումը, ինչպես նաև դրանց չափը պետք է հաստատվի Ժողովի կողմից:
Սահմանվել են նաև «ԱՐՑԱԽ ՀԷԿ» 2010 թվականի զուտ շահույթի բաշխման համամասնությունները. զուտ շահույթի 5.7 %-ի չափով Ընկերությունը նախատեսում է մասհանումներ կատարել գլխավոր պահուստին, իսկ չբաշխված շահույթը կկազմի 300 000 000 (երեք հարյուր միլիոն) ՀՀ դրամ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ընկերության բաժնետերերը կարող են մանրամասն տեղեկություններ ստանալ Ժողովի օրակարգի հարցերի կապակցությամբ: Նյութերի պատճենները բաժնետերերին կտրամադրվեն համապատասխան պահանջը ներկայացվելու պահից 5 օրվա ընթացքում` փոստով/այդ թվում` էլեկտրոնային / կամ առձեռն Ընկերությունից:
*«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ տնօրենների խորհրդի թեկնածուների կենսագրությանը կարելի է ծանոթանալ այստեղ: