Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ԼՂՀ օրենքի 92 հոդվածի, ինչպես նաև «ԱՐՑԱԽ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` «Ընկերություն») Խորհրդի 09.06.2010թ. որոշմամբ հաստատված «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության համար իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին կանոնակարգի (այսուհետ` «կանոնակարգ») պահանջների.
Ընկերությունը հայտարարում է արտաքին աուդիտ իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության բաց մրցույթ (այսուհետ` «մրցույթ»), Ընկերության 2011 թվականի ֆինանսա-տնտեսական գործունեության ամենամյա արտաքին աուդիտ իրականացնելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին`

  • աուդիտորական կազմակերպությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում և/կամ միջազգային ճանաչում (հեղինակություն).
  •  առկա է առնվազն 3 տարվա աուդիտորական աշխատանքի փորձ (ընդ որում, 3 տարվա աուդիտորական աշխատանքի փորձի պահանջը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող (ըստ եկամտաբերության, կատարված աշխատանքի ու հաճախորդների ծավալի լավագույն 10 աուդիտորական կազմակերպությունների շարքից) աուդիտորական կազմակերպությունների վրա)
  • առկա է աուդիտ իրականացնող խմբի ղեկավարի, աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման բարձր մակարդակ և աշխատանքային փորձ:

Մրցույթն անցկացվելու է Ընկերությունում` ԼՂՀ, ք.Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 25ա հասցեում:
Մրցույթի հայտերն ընդունվում են Ընկերությունում` մինչև 2011 թվականի ապրիլի 15-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00, առձեռն կամ փոստային ծառայության միջոցով:
Մրցույթի հայտերով ներկայացվող տեղեկությունների և փաստաթղթերը կարող են լինել ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն և անգլերեն լեզուներով: Մրցույթի հայտերը ներկայացվում են սոսնձված, կնքված և լիազոր անձի կողմից ստորագրված երկու ծրարներով` մեկական բնօրինակ և կրկնօրինակ: Բնօրինակի և կրկնօրինակի վրա գրվում են համապատասխանաբար «Բնօրինակ» և «Կրկնօրինակ» բառերը, միաժամանակ, մրցույթի հայտի առաջին ծրարի վրա պետք է գրվեն մրցույթի հայտի ներկայացման վայրը (հասցեն), մրցույթի անվանումը, «մրցույթի պայմաններ» «չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» արտահայտությունները, մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները£ Մրցույթի հայտի երկրորդ ծրարի վրա պետք է գրվեն մրցույթի հայտի ներկայացման վայրը (հասցեն), մրցույթի անվանումը, «չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» արտահայտությունը, մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները:
Մրցույթին մասնակցելու համար աուդիտորական կազմակերպությունը ներկայացնում է`
ա/ մրցույթին մասնակցելու հայտի առաջին ծրարով`

  • մրցույթի մասնակցի անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսահամարը.
  • լիցենզիայի ռեկվիզիտները.
  • աուդիտի ընդգրկման բնագավառները.
  • տվյալ կազմակերպության կողմից աուդիտի անցկացման փորձի մասին տեղեկություններ.
  • աուդիտի անցկացման փորձի մասին տեղեկություններ.
  • ներկայացուցչություն¬ների« մասնաճյուղերի կամ դուստր ձեռնարկությունների առկայության վերաբերյալ տեղեկություն.
  • աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակի և աշխատան¬քա¬յին փորձի վերաբերյալ տեղեկություններ.
  • աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները:

բ/ մրցույթին մասնակցելու հայտի երկրորդ ծրարով`

  • աուդիտորական ծառայության մատուցման արժեքը` ներառյալ հարկերը.
  • այլ ծախսերը:

Մրցութային հանձնաժողովը մինչև մրցույթի հաղթողին ճանաչելու օրը, անհրաժեշտության դեպքում, մասնակիցներից կարող է պահանջել ներկայացնելու լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր:
Ընկերությունը պատասխանատու չէ մրցույթի մասնակիցների կատարած ծախսերի համար` անկախ մրցույթի արդյունքներից:
Մրցույթի մասնակիցները մինչև մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը կարող են փոխել կամ հետ վերցնել հայտերը: Մրցույթի հայտի հետ վերցնելն ու փոփոխումը կատարվում է կանոնակարգով սահմանված կարգով:
Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված հայտերը բացվում են մրցութային հանձնաժողովի հատուկ նիստում` 2011 թվականի ապրիլի 18-ին, ժամը 15:00, ԼՂՀ, ք.Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 25ա հասցեում: Մրցույթային առաջարկությունները գնահատելիս, առաջինը բացվում է աուդիտորական ծառայության տեխնիկական կողմին վերաբերող առաջարկությունները: Եթե առաջին փաթեթում ներառված տեխնիկական առաջարկությունները բավարարում են կանոնակարգով սահմանված պահանջներին, ապա բացվում է երկրորդ փաթեթը: Հակառակ դեպքում. մրցութային առաջարկությունը համարվում է մերժված:
Մրցութային հանձնաժողովը ամփոփված մրցութային հայտերը 15 օրյա ժամկետում տրամադրում է Ընկերության Խորհրդին, որի հիման վրա Ընկերության Խորհուրդն ընտրում է առաջարկված մրցութային պայմաններից լավագույնը և Ընկերության Բաժնետերերի ընդհանուր ժողովին ներկայացնում է առաջարկություն` մրցույթի հաղթողին որոշելու և Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձին հաստատելու համար: Ընկերության Բաժնետերերի ընդհանուր ժողովը Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձին հաստատելու մասին որոշումը կայացնում է Ընկերության Խորհրդի առաջարկությունը ստանալուց հետո 30 օրյա ժամկետում:
Աուդիտն առնվազն պետք է ընդգրկի`

  • Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգումը` ԼՂՀ, ՀՀ և միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան,
  • Ընկերության կողմից հարկային պետական ծառայություն ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգումը:

Աուդիտի աշխատանքներն են` Ընկերության արտաքին աուդիտի անցկացումը, այնուհետև «Աուդիտորական եզրակացությունը» և «Նամակ ղեկավարությանը» հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով (միևնույն իրավաբանական ուժ ունեցող) փաստաթղթերի պատրաստումն ու ներկայացումը, ոչ ուշ քան 2012 թվականի ապրիլի 01-ը:
Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի թեկնածությունը հաստատվել է Ընկերության Բաժնետերերի ընդհանուր ժողովում:
Հաղթող ճանաչված աուդիտորական կազմակերպության հետ` նրա կողմից ներկայացված հայտի գնահատման արդյունքում, Ընկերության Բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, Աուդիտորական ծառայութունների մատուցման պայմանագիր կկնքվի` 1 (մեկ) տարի ժամկետով, Ընկերության Բաժնետերերի ընդհանուր ժողովի` Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձին հաստատելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից 20 (քսան) օրյա ժամկետում:
Մրցույթի ընթացքում ծածկարեր չեն կիրառվում:
Մրցութային հայտեր ներյացրած անձինք կանոնակարգին կարող են ծանոթանալ և/կամ կանոնակարգի պատճեն անվճար ստանալ Ընկերությունից` ԼՂՀ, ք.Ստեփանակերտ, Վ.Սարգսյան 25ա հասցեում: