«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ

ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Ա.Առաքելյան 10

ԷԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի 2010թ-ի օգոստոսի 20-ին կայացած Տնօրենների Խորհրդի նիստում որոշումներ են ընդունվել մի շարք, այդ թվում` էական փաստեր և տեղեկություններ պարունակող հարցերի վերաբերյալ: Տնօրենների խորհրդի օրակարգում ընդգրկվել են Տնօրենների Խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության, Գլխավոր Տնօրենի և Կորպորատիվ քարտուղարի նշանակման հարցեր: Ընկերության Խորհրդի նախագահ է ընտրվել Սպարտակ Թևոսյանը, որը ներկայումս զբաղեցնում է ԼՂՀ փոխվարչապետի և ֆինանսների նախարարի պաշտոնը: Գլխավոր Տնօրենի պաշտոնում վերանշանակվել է գործող տնօրեն Վահրամ Բեգլարյանը: Կորպորատիվ քարտուղար է նշանակվել Ինեսա Գրիգորյանը: Խորհրդի կողմից հաստատվել են մի շարք ներքին կանոնակարգեր, մասնավորապես` «Գլխավոր Տնօրենի մասին կանոնակարգ»-ը, «Կորպորատիվ քարտուղարի մասին կանոնակարգ»-ը, «Ներքին (ինսայդերական) տեղեկությունների մասին կանոնակարգ»-ը, «Տեղեկատվական քաղաքականության մասին կանոնակարգ»-ը և «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության համար իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին կանոնակարգ՚-ը: Տնօրների խորհրդի կողմից որոշում է ընդունվել նաև հայտարարված բաժնետոմսերից 1,400,000,000 ՀՀ դրամ ծավալի 1,400,000 հատ ոչ փաստաթղթային սովորական անվանական բաժնետոմսեր լրացուցիչ տեղաբաշխելու մասին: Միաժամանակ Տնօրենների Խորհուրդը հաստատել է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի ոչ փաստաթղթային հասարակ անվանական բաժնետոմսերի տեղաբաշխման պայմանները, համաձայն որի նախատեսվել է բաժնետոմսերը տեղաբաշխել բաժնետերերի կողմից բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքի կիրառման միջոցով: Որպես բաժնետոմսերի տեղաբաշխող, նշված որոշման համաձայն, հանդես է գալիս «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն:

«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի մամուլի ծառայություն