«Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերությունը հայտարարում է մրցույթ Ընկերության 2019 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունը, որը բավարարում է հետևյալ նվազագույն չափանիշներին.
1) առնվազն 3 տարվա աուդիտորական գործունեության փորձ:
2) աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական):
Մրցույթի մասնակիցները պետք է նաև ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը.
ա) աուդիտի ընդգրկման բնագավառները,
բ) աուդիտն իրականացնող խմբի աշխատանքների աշխատանքային փորձն ու որակավորումը
գ) աուդիտի անցկացման ժամկետներն առաջին այցելությունից մինչև վերջնական եզրակացության տրամադրումը,
դ) աուդիտի իրականացման ընդհանուր գինը ներառյալ հարկերը և այլ ծախսերը
Մրցույթում նախապատվությունը կտրվի այն աուդիտորական կազմակերպությանը, որի աուդիտորական խմբում ներգրավված որակավորված աշխատակիցների տեսակարար կշիռն ավելի մեծ է (Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, ՍիԱյ-Էս-Էյ և այլն, կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված որակավորում):
Մրցույթով հաղթող ճանաչված ընկերությունը պարտավորվելու է «Աուդիտորական եզրակացություն» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը տրամադրել Ընկերությանը հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ոչ ուշ, քան 2020 թվականի ապրիլի 1-ը:
Աուդիտը պետք է իրականացվի ՀՀ և միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:
Մրցութային առաջարկները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացվեն Ընկերությանը ոչ ուշ, քան 2019 թվականի մարտի 12-ը, երկու կնքված ծրարներով:
Մրցույթի հաղթողը որոշվում է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ Բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ, ԱՀ ք. Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 25 ա
հեռ. (0479) 94-28-58 e-mail: info@artsakhhek.am
audit