«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ Տնօրենների Խորհրդի 2015թ. մայիսի 15-ի նիստում ընդունվել է որոշում բաժնետերերի հերթական ընդհանուր տարեկան ժողով գումարելու մասին:
Ժողովը տեղի կունենա 2015թ. հունիսի 22-ին, ժամը 11:00-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում, Թումանյան 63 (Մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում) հասցեում: Ժողովին մասնակցել կարող են 2015թ-ի մայիսի 15-ի դրությամբ Ընկերության բաժնետերերի ռեեստրում հաշվառվող անձինք, որոնք համապատասխան կարգով կծանուցվեն Ընկերության կողմից: Խորհուրդը հաստատել է Ժողովի օրակարգը, որն ընդգրկում է`
1. Տարեկան հաշվետվությունների ներկայացում (զեկուցողներ – գլխավոր տնօրեն Վահրամ Բեգլարյան, տեխնիկական տնօրեն Արմեն Գասպարյան, ֆինանսական տնօրեն Ժան Հովհաննիսյան)
2. 2014թ. ընկերության ֆինանսական գործունեության վերաբերյալ Աուդիտորի եզրակացության ներկայացում (զեկուցող՝ «Ֆինտեխ Աուդիտ» ՓԲԸ տնօրեն Անիկ Մարտիրոսյան)
3. Ընկերության 2014թ. ֆինանսական գործունեության աուդիտորական կազմակերպության հաստատում (Ընկերության Խորհրդի կողմից մրցույթում հաղթող է ճանաչվել «Ֆինտեխ Աուդիտ» փակ բաժնետիրական ընկերությունը)
4. Տարեկան հաշվետվություններում արտացոլված տվյալների արժանահավատության վերաբերյալ վերստուգող հանձնաժողովի եզրակացությունը
5. Տարեկան ֆինանսական հաշվետվությունների հաստատում
6. «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ 2014 թվականի գործունեության արդյունքներով շահույթի համամասնությունները հաստատելու մասին
7. «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ 2014 թվականի գործունեության արդյուքններով տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունում և տարեկան շահութաբաժինների չափի հաստատում
8. «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ տնօրենների խորհրդի ընտրություն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 
Ընկերության բաժնետերերը կարող են մանրամասն տեղեկություններ ստանալ Ժողովի օրակարգի հարցերի կապակցությամբ: Նյութերի պատճենները բաժնետերերին կտրամադրվեն համապատասխան պահանջը ներկայացվելու պահից 5 օրվա ընթացքում` փոստով /այդ թվում` էլեկտրոնային /կամ առձեռն` Ընկերությունից:

«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ տնօրենների խորհրդի անդամների թեկնածուների կենսագրությանը կարելի է ծանոթանալ  այստեղ: