27.04.2010թ. բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողով
27.04.2010թ. բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովի որոշումները
27.04.2010թ. բաժնետերերի անդրանիկ տարեկան ժողովի մասին
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի առաջին հանրային առաջարկից հետո անդրանիկ տարեկան ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 2010թ-ի ապրիլի 27-ին ԼՂՀ քաղաք Ստեփանակերտում:
Օրակարգում Տնօրենների խորհրդի կողմից ընդգրկված էր թվով 12 հարց, այդ թվում` Տնօրենների խորհրդի անդամների ընտրության, 2009թ. տարեկան հաշվետվությունների հաստատման, շահույթի բաշխման և շահաբաժինների չափի ու վճարման կարգի հաստատման, նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման, ինչպես նաև ընկերության կորպորատիվ կառավարման ոլորտը կարգավորող ներքին մի քանի կանոնակարգերի հաստատման վերաբերյալ հարցերը
Տնօրենների խորհրդի կողմից առանձնակի հետաքրքրությամբ քննարկվեցին Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին առաջարկված շահույթի բաշխման վերաբերալ հարցը, դրա համամասնությունները մեկ բաժնետոմսի անվանական արժեքի նկատմամբ` 10% տարեկան եկամտաբերության հաշվարկով կամ 596,207,400 (հինգ հարյուր իննսունվեց միլիոն երկու հարյուր յոթ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ ծավալով:
Խորհրդի որոշումը Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով գումարելու մասին
Ժողովին ներկայացված հարցերի ընդհանուր նկարագիրը
Ժողովի արձանագրությունը