02.06.2014 բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողով
02.06.2014թ. բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովի որոշումները
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետերերի երրորդ տարեկան ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 2014թ-ի հունիսի 2-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում: Օրակարգում Տնօրենների խորհրդի կողմից ընդգրկված էր թվով 8 հարց, այդ թվում` տարեկան ֆինանսա-տնտեսական և արտադրա-տեխնիկական հաշվետվությունների ներկայացում, տարեկան ֆինանսական հաշվետվությունների հաստատում, 2013թ. ընկերության ֆինանսական գործունեության վերաբերյալ Աուդիտորի եզրակացության ներկայացում, Ընկերության 2014թ. ֆինանսական գործունեության աուդիտորական կազմակերպության ընտրություն, տարեկան հաշվետվություններում արտացոլված տվյալների արժանահավատության վերաբերյալ վերստուգող հանձնաժողովի եզրակացությունը, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ՝ 2013 թվականի գործունեության արդյունքներով տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունում և տարեկան շահութաբաժինների չափի հաստատում, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ տնօրենների խորհրդի ընտրություն: Ժողովում քննարկվեց, մասնավորապես, բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին առաջարկված շահույթի բաշխման վերաբերալ հարցը, դրա համամասնությունները մեկ բաժնետոմսի անվանական արժեքի նկատմամբ` 1.6 % տարեկան եկամտաբերության հաշվարկով, որը վճարվել է 2013 թվականին որպես միջանկյալ շահութաբաժին:
Խորհրդի որոշումը Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով գումարելու մասին
Ժողովի արձանագրությունը